Կլոպ. Ավելի լավ է վաճառել խաղացողին 100 մլն ֆունտով, քան ձեռք բերել նրան նույն գնով
ՍՊՈՐՏԱնգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ չի սիրում խոսել փողի եւ տրանսֆերների մասին։
«Իհարկե, միշտ մասնակցել եմ տրանսֆերներին, սակայն երբեք չեմ եղել փողի մասին խոսացող տղաներից։ Ինձ դա չի հետաքրքրում։ Չեմ ցանկանում ֆուտբոլիստ ձեռք բերել 100 մլն ֆունտով կամ եվրոյով։ Ավելի լավ է վաճառել խաղացողին այդ գումարով։
Միայն Անգլիայում է փողին այդքան մեծ ուշադրություն հատկացվում։ Միայն լսում եմ փող, փող, փող։ Լավ է, որ շատ փող կա, սակայն պարտադիր չէ այն ծախսել։ Ավելի լավ է հաճախ մարզվելը։ Ամենաշատն ինձ դուր է գալիս դա»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



