Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նրան ցանկանում են ամուսնացնել մեկ ուրիշ աղջկա, շատ «գեշ» աղջկա հետ. «Կարգին» Հայկոն նոր ֆիլմի և կերպարների մասին

ՎԻԴԵՈ

Հոկտեմբերի 22-ին բոլոր կինոթատրոններում կկայանա նոր՝ «Սիրո գործակից» կինոկատակերգության պրեմիերան: «Կարգին» թիմը և Հայկ Մարությանն այս անգամ արել են ամեն ինչ՝ իրենց իսկ կողմից սահմանված ռուբիկոնը հատելու համար: Թեմատիկ ուղղվածություն ունեցող նոր հայկական կինոկատակերգությունը համախմբել է ոչ միայն կատակերգական ժանրի ներկայացուցիչներին, այլև դրամատիկ ֆիլմերում նկարահանվող առաջատար դերասաններին: Past.am-ի զրուցակիցն է դերասան, «Սիրո գործակից» ֆիլմի գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանը՝ «Կարգին» Հայկոն:

-Հայկ, ի՞նչ գեղեցիկ անակնկալով եք այս անգամ ներկայանում հանդիսատեսին:

-Այս ֆիլմը ռոմանտիկ կոմեդիա է, որը ունի նաև սպորտային ուղղվածություն: Ֆիլմի միջոցով փորձում ենք նաև պրոպագանդել սպորտը՝ այս դեպքում թենիսը: Գործողությունները ծավալվում են մրցաշարի ընթացքում. հայ թենիսիստուհիները մասնակցում են միջազգային մրցաշարի… Գլխավոր հերոսին՝ Արամին, մարմնավորում եմ ես, իմ ընկերոջը՝ Ռաֆոյին՝ Գարիկ Պապոյանը: Մենք փորձում ենք առիթից օգտվելով գումար վաստակել խաղադրույքի միջոցով, որպեսզի փրկենք մեր սրճարանը, որը բանկը ցանկանում է վերցնել վարկի դիմաց…

-Հայկական իրավիճակ:

-Այո, հայկական շատ պարզ ու տարածված իրավիճակ… Սակայն խարդախությունը կայանում է նրանում, որ իմ և Գարիկի հերոսը փորձում են ազդել այդ մրցաշարի արդյունքների վրա, որպեսզի իրենց ուզած խաղադրույքը աշխատի: Արդյունքում, գլխավոր հերոսը սկսում է սիրահետել թենիսիստուհիներից մեկին՝ Էթերի Ոսկանյանի մարմնավորած կերպարին: Սակայն նրան ցանկանում են ամուսնացնել մեկ ուրիշ աղջկա, շատ «գեշ» աղջկա հետ… Ու այդտեղից սկսում են արկածները, պատմությունները: Արամը մի կողմից փախչում է «գեշ» աղջկանից, մյուս կողմից ցանկանում է հարաբերությունները ջերմացնել իր նախընտրած աղջկա հետ:

-Ուրի՞շ ինչ դերասաններ են ընդգրկված ֆիլմում:

-Տգեղ աղջկա՝ Փիրուզի դերում Արմինե Պողոսյանն է, ում մի լավ գրիմավորել ենք: Նրա ծնողների դերերում են Ռուդոլֆ Ղևոնդյանը և Լուիզա Ներսիսյանը: Դերերում են Խորեն Լևոնյանը, Լևոն Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, «վիտամինցի» Արմուշը, Աննա Հարությունյանը, Արման Նավասարդյանը, Ժենյա Մկրտումյանը… Բեմադրող ռեժիսորներն են Արման Մարությանը և Վահագն Խաչատրյանը, բեմադրող օպերատորն է Մկրտիչ Բարոյանը (Արգո), սցենարի հեղինակ՝ Ռոբերտ Մարտիրոսյան, համահեղինակ՝ Արման Մարության: Գլխավոր պրոդյուսերը ես եմ, պրոդյուսերը՝ Սերգեյ Հարությունյանը:

-Եթե չեմ սխալվում, Խորեն Լևոնյանին միայն մեկ կատակերգական ֆիլմում ենք տեսել՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում»: Ի՞նչ կերպար է այստեղ ներկայացնում:

-Խորենը հակառակորդ թենիսիստուհու իմպրեսարիոն է: Իր կերպարը կատակերգական ժանրում չի, շատ հետաքրքիր ու լուրջ կերպար է:

-Հայկ, քանի որ ֆիլմը կրկին կատակերգական ժանրում է, ի՞նչ եք կարծում, Ձեր մյուս ֆիլմերից ինչո՞վ կտարբերվի:

-Առաջին հերթին նրանով, որ թեման սպորտային է: Մեր մյուս ֆիլմերի հետ համեմատած՝ ամենամեծ բյուջեն ունի, փորձել ենք ամեն ինչ անել, որ ժանրին համապատասխան՝ նաև ամենածիծաղելին լինի: Կարծում եմ, հանդիսատեսը դժգոհ չի մնա:

-Իսկ ֆիլմի բյուջեն որքա՞ն է կազմում:

-350 հազար ԱՄՆ դոլլարին համարժեք դրամ: 

-Հետաքրքիր է, ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց սպորտի ոլորտը. միգուցե հովանավորնե՞ր ունեք կամ մեկ այլ միտում կար:

-Այս թեմային վաղուց էինք ուզում անդրադառնալ, քանի որ, նախ շատ հետաքրքիր է, նաև կարևոր է: Ցանկանում ենք, որ մարդիկ սպորտով ոգեշնչվեն: Ասեմ, որ մեր ստեղծագործական թիմը նկարահանումների ժամանակ այնքան ոգեշնչվեց, որ շատերը սկսեցին մարզասրահներ այցելել, թենիսի գնալ: Այնպես որ, սա աշխատող բանաձև է: Իսկ թե ինչո՞ւ թենիս, ասեմ, որ ինքս էլ մանկուց շատ եմ սիրում այդ սպորտաձևը: Գեղեցիկ և շատ հետաքրքիր սպորտաձև է:

-Ձեր նախորդ ՝ «Սուպեր մամա» ֆիլմը բավական մեծ ոգևորությամբ ընդունվեց: Կարծում եմ, չկա մեկը, ով այդ օրերին չի շտապել կինոթատրոն՝ ֆիլմը դիտելու: Ի՞նչ եք կարծում, կարողացե՞լ եք սանդղակն ավելի բարձրացնել, «Սիրո գործակիցն» է՞լ նույն ճակատագրին կարժանանա:

-Իսկապես, «Սուպեր մաման» եզակի էր և այցելուների թվով՝ մոտ 220 հազար մարդ, և յութուբի դիտումների քանակով՝ 5 միլիոնից ավել դիտում, ինչը ֆիլմի համար շատ մեծ թիվ է: Էլ չխոսեմ բազմահազար «քոմենթների», մեսիջների մասին, որոնց միջոցով մարդիկ գոհունակություն էին հայտնում… Այդ ամենն, իհարկե, շատ լավ է, բայց իր բացասական կողմն էլ ունի. ինքդ քո առջև նշաձող ես դնում ու պարտավորվում, որ հաջորդ գործդ դրանից բարձր լինի: Քանի որ առ այսօր չկա այնպիսի մի հայկական ֆիլմ, որն ավելի շատ մարդ է բերել դեպի կինոթատրոններ, քան մեր նախորդ ֆիլմը, ապա կփորձենք գերազանցել մեր իսկ սահմանած նախորդ ռեկորդը:

-Հայկ, մեզ մոտ թեև կատակերգական ժանրի ֆիլմեր շատ են նկարահանվում, բայց նկատել եմ, որ Ձեր մասնակցությամբ ֆիլմերը չափազանց լայն տարածում են ունենում, աշխույժ խոսակցության և քննարկումների մեջ են պահում քաղաքը: Դուք այդ հանգամանքն ավելի շատ կկապեք Ձե՞ր անվան, մասնակցության հետ, թե՞ իսկապես ֆիլմի որակի:

-Ես դա կկապեմ ընդհանուր թիմի աշխատանքի հետ: Այդ աշխատանքն է, որն ի վերջո որակ է տալիս: Մենք ստեղծում ենք մի ֆիլմ, որը ոչ միայն ծիծաղեցնում է, այլև ունի ասելիք, ինչը շատ կարևոր է: Մենք փորձում ենք մարդկանց ծիծաղեցնելով՝ կտրել առօրյա հոգսերից, բայց նաև սովորեցնել, որ մարդիկ միմյանց սիրելով, հարգելով, բարությամբ ապրեն:

-Նկարահանումները որտե՞ղ են անցկացվել:

-Ի տարբերություն «Սուպեր մամայի» և «Ալա-բալա նիցայի»՝ մեծամասամբ Երևանից դուրս են նկարահանել: Փորձել ենք Հայաստանը ներկայացնել շատ ավելի գեղեցիկ տեսանկյունից, քան մենք ենք տեսնում առօրյայում: Այնպես որ, նաև զբոսաշրջության առումով է շատ լավ ֆիլմ ստացվել: Եթե տուրիստի աչքերով նայենք՝ գայթակղիչ Հայաստան ենք ստացել:

-Ի դեպ, «Սուպեր Մամա» ֆիլմի ժամանակ շատերը նմանություն էին գտնում այս կամ այն արտասահմանյան ֆիլմի հետ: Ի՞նչ եք կարծում, այս անգա՞մ էլ համեմատություններ կանցկացնեն ու նմանություններ կգտնեն:

-Իմ կարծիքվ՝ ոչ: Ճիշտ է, նախորդ ֆիլմի դեպքում խոսակցություններ լինում էին, բայց պատճառն այն է, որ ֆիլմերի քանակն այնքան է շատացել, որ այս կամ այն կերպով ֆիլմերը սկսում են նմանվել միմյանց: Այդպես է նաև երաժշտական աշխարհում… Իրականում, միմյանց նման չեն, ամեն ֆիլմ իր կոնցեպցիան ունի: Իսկ «Սիրո գործակցին» նման ֆիլմ չեմ մտաբերում. նախ, սպորտային թեմայով շատ ֆիլմեր չկան աշխարհում, քանի որ բարդ, դժվար նկարահանվող թեմա է: Սցենարը շատ ինքնատիպ, օրիգինալ սցենար է՝ հայկական իրականության մոտիվներով:

-Բարի դիտում բոլորիս:

-Իսկապես… Հուսամ, դժգոհ չեք մնա:

Նելլի Մարգարյան

Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան «ՈւԱԶ»-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում․Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը