Երբեք չեմ բանակցել Բավարիայի հետ. Գվարդիոլան դեռ տասը տարի այնտեղ կաշխատի. Կլոպ
ՍՊՈՐՏ«Լիվերպուլի» նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է այն ասեկոսեներին, ըստ որոնց՝ բանակցություններ է վարել Մյունխենի «Բավարիայի» հետ.
«Երբեք չեմ բանակցել «Բավարիայի» հետ: Ինչ խոսք, «Բավարիան» հիանալի ակումբ է. ես ոչ մի անգամ առաջարկի չեմ սպասել այդ ակումբից:
Կարծում եմ՝ Գվարդիոլան դեռ 10 տարի կաշխատի «Բավարիայում»:
Ինչ վերաբերում է ինձ, ապա չեմ ցանկանում շատ ակումբներ գլխավորել իմ կարիերայի ընթացքում: Վերջին շրջանում մի քանի կոնկրետ առաջարկներ եմ ունեցել, սակայն միայն «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ եմ շփվել»,- մասնագետի խոսքերն է մեջբերել «goal.com»-ը:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



