«Հարի Փոթերի» երկրպագուներին թեւնոցներ են հագցնելու
ԼԱՅՖThinkGreek ամերիկյան մակնիշը թողարկել Է զարդերի հավաքածու, որը նվիրված Է կախարդ տղայի՝ Հարի Փոթերի մասին գրքերի ու ֆիլմերի շարքին: Այդ մասին հայտնել Է The Metro-ն: Թեւնոցներին տարբեր զարդեր են կցվում Հոգվարթսի դղյակի, գնացքի, բվի եւ կախարդական գլխարկի տեսքով:
Թեւնոցներն արդեն հայտնվել են վաճառքում, դրանց գները տատանվում են 20-ից մինչեւ 50 դոլար: Փոթերապատումը բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի գրքերի շարքն Է պատանի կախարդ Հարի Փոթերի մասին, որոնցից առաջինը թողարկվել Է 1998 թվականին: Վեպերը թարգմանված են 77 լեզուներով եւ հրատարակված ավելի քան 500 միլիոն օրինակ տպաքանակով: Գրքերն Էկրանավորված են, ֆիլմերում գլխավոր դերերը կատարել են Դենիել Ռեդքլիֆը, Ռուփերթ Գրինթը եւ Էմմա Ուոթսոնը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



