«Հարի Փոթերի» երկրպագուներին թեւնոցներ են հագցնելու
LIFEThinkGreek ամերիկյան մակնիշը թողարկել Է զարդերի հավաքածու, որը նվիրված Է կախարդ տղայի՝ Հարի Փոթերի մասին գրքերի ու ֆիլմերի շարքին: Այդ մասին հայտնել Է The Metro-ն: Թեւնոցներին տարբեր զարդեր են կցվում Հոգվարթսի դղյակի, գնացքի, բվի եւ կախարդական գլխարկի տեսքով:
Թեւնոցներն արդեն հայտնվել են վաճառքում, դրանց գները տատանվում են 20-ից մինչեւ 50 դոլար: Փոթերապատումը բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի գրքերի շարքն Է պատանի կախարդ Հարի Փոթերի մասին, որոնցից առաջինը թողարկվել Է 1998 թվականին: Վեպերը թարգմանված են 77 լեզուներով եւ հրատարակված ավելի քան 500 միլիոն օրինակ տպաքանակով: Գրքերն Էկրանավորված են, ֆիլմերում գլխավոր դերերը կատարել են Դենիել Ռեդքլիֆը, Ռուփերթ Գրինթը եւ Էմմա Ուոթսոնը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



