Ալբանիան հաղթեց Հայաստանին և նվաճեց «Եվրո-2016»-ի ուղեգիր
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին պարտությամբ ավարտեց Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլը: Ալբանիան կմասնակցի Եվրո-2016-ին: Հայաստան-Ալբանիա 0-3:
Մեկնարկային 8-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կամո Հովհաննիսյանը: Իսկ ահա 24-րդ րոպեին գրանցվեց ևս մեկ ինքնագոլ, այս անգամ աչքի ընկավ Ռոբերտ Արզումանյանը (սակայն ՈՒԵՖԱ-ի պաշտոնակնա կայքի տվայլներով՝ գոլի հեղինակ է դարձել Խիմշիտին): Հայաստանի հավաքականի անդամները այդպես էլ չգտան իրենց խաղը: Թիմերը հանգստի գնացին 0-2 հաշվով՝ ի օգուտ ալբանացիների: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը չօգտագործեց իրեն ընձեռնված հնարավորությունները և դրա փոխարեն Ալբանիայի հավաքականը խփեց նաև 3-րդ գնդակը: Գոլի հեղինակ դար ձավ Արմանդո Սադիկուն:
Հանրապետական մարզադաշտի երկրպագուները հաճախակի սուլում էին և բացականչում «Սաքո հեռացիր»:
Եվրոպայի 2016 առաջնության ընտրական փուլում անցկացրած 8 խաղերի հետո Հայաստանի հավաքականն ունի միայն 2 միավոր: Հայաստանի ընտրանու հետ նույն խմբում ընդգրկված չորս թիմերից Եվրո-2016-ին կմասնակցեն Պորտուգալիայի և Ալբանիայի թիմերը: