Մարկոս Պիզելիի խոսքով ֆուտբոլի հավաքականի պարտության մեջ մեղավոր է ամբողջ թիմը
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Մարկոս Պիզելիի կարծիքով հավաքականի անհաջող խաղերի մեղավորն ամբողջ թիմն է:
«Մենք պետք է ուշադիր խաղային, քանի որ գիտեինք Ալբանիայի հավաքականի որակների մասին: Պետք է կարողանային հավաքվել: Մենք պետք սովորենք ֆուտբոլ խաղալ, քանի որ ունենք լավ հավաքական, լավ ֆուտբոլիստներ և լավ մարզիչ, լավ ֆեդերացիա: Ես չեմ հավատում, որ այս մրցափուլն անհաջող էր: Երկու տարի առաջ լավ ֆուտբոլի էինք խաղում քանի որ մեծ ցանկություն կար: Մենք պետք է նայենք այլ հավաքականների, թե ինչպես են խաղում: Ցանկության պակաս հիմա էլ չկա, բայց ֆուտբոլը 90 րոպե է: Մեր պաշտպանները չեն մենակ մեղավոր, մեղավոր են բոլորը»,- ասել է Պիզելին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրականփ փուլի վերջին խաղում պարտվեց Ալբանիային և 8 խաղերում վաստակելով միայն 2 միավոր՝ մնաց մրցաշաային աղյուսակի վերջին հորիզոնականում: