«Բանանց»-ի նոր գլխավոր մարզիչը իսպանացի մասնագետ Տիտո Ռամալյոն է
ՍՊՈՐՏԵրևանի «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել իսպանացի մասնագետ Տիտո Ռամալյոն (Tito Ramallo):
Այս մասին տեղեկացնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը: 45-ամյա մասնագետը 1993 թվականից սկսած է աշխատել է Լա Կորունյայի «Դեպորտիվո» ակումբում: 2001-2012 թվականներին Տիտո Ռամալյոն եղել է «Դեպորտիվո Բ»-ի գլխավոր մարզիչը: 2008-2010 թվականներին նա աշխատանքը համատեղել է «Դեպորտիվոյի» մանկապատանեկան ֆուտբոլի գլխավոր պատասխանատուի պաշտոնի հետ և ղեկավարել ակումբի մարզաբազան: Ապա Տիտո Ռամալյոն աշխատել է «Դեպորտիվոյի» առաջին թիմում՝ որպես տակտիկական վերլուծության մարզիչ և եղել է թիմի սկաուտական բաժնի պատասխանատուն:
«Բանանցի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը մնալու է թիմի մարզչական շտաբում՝ շարունակելով կարևոր դերակատարում ունենալ թիմի աշխատանքներում: