Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանյան հնագիտության գիտականության նշաձողը բարձրացավ. ինչպե՞ս. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը

– Պարոն Ավետիսյան, անկախացումից հետո մեր երկրում ե՞րբ սկսվեցին հնագիտական հետազոտությունները:

– Խորհրդային պետության քայքայումից հետո ևս Հայաստանում հնագիտական ուսումնասիրությունները չեն դադարել: Աշխատել ենք: Բայց ինչպես ֆինանսական միջոցները, այնպես էլ դաշտային հետազոտական աշխատանքների ծավալները խիստ սահմանափակվեցին: Դա նշանակում է, որ սահմանափակվեցին ընդհանրապես հնագիտական հետազոտությունների ծավալները:

Սակայն հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ հայաստանյան հնագիտական հուշարձաններով և հայաստանյան հնագիտությամբ հետաքրքրվեցին դրսի գիտահետազոտական կենտրոնները: Վերջիններիս հետ համատեղ ծրագրեր իրականացնելով` աստիճանաբար մենք ոտքի կանգնեցինք:

Արդյունքում` հնագիտության ինստիտուտի գիտական անձնակազմը գործնականում չի դուրս եկել երկրից: Մեկ–երկու մարդ և` ոչ ավելին: Ոչինչ չքայքայվեց: Կառույցը պահպանվել է, գիտական ներուժը պահպանվել է: Ավելին` երիտասարդ մարդիկ են ընդգրկվել աշխատանքների մեջ:

1990–ականներից հետո ամերիկյան և եվրոպական հնագիտական կենտրոնների, համալսարանների հնագիտական բաժինների հետ համատեղ ծրագրեր ենք իրականացրել և աստիճանաբար ընդլայնել ենք աշխատանքները: Գործնականում այդ գիտության` տարբեր դարաշրջաններին վերաբերվող խնդիրները դարձրել ենք քննարկման առարկա և ուսումնասիրել ենք դրանք:

Այս ամենն օգնեց, որպեսզի հայ հնագիտությունն իր մեթոդաբանությամբ, աշխատանքի կուլտուրայով այլ լինի: Հայաստանյան հնագիտության գիտականության նշաձողը բավականին բարձրացավ, մենք սկսեցինք աշխատել եվրոպական ստանդարտներին համապատասխան:

Բանն այն է, որ խորհրդային իշխանության տարիներին խոշոր գիտական կենտրոններն էին Մոսկվան, Լենինգրադը, Նովոսիբիրսկը և այլն: Այստեղ էին ձևավորվում այն կարևոր լաբորատորիաները, որոնք սպասարկում էին հնագիտությանը և անում ինչ–ինչ անալիզներ: Այսինքն` տարբեր հանրապետություններից պեղված նյութերը տարվում էին այս քաղաքները և սպասում էին հետազոտվելու իրենց հերթին:

Իսկ այժմ, երբ եկան եվրոպական մեր կոլեգաները, անալիտիկ այդ դաշտը անսահմանորեն ընդլայնվեց: Ընդ որում, հասկանալի է, որ սրանք որակական առումով ևս բոլորովին այլ լաբորատորիաներ էին:

Արդեն հայաստանյան հնագիտության խնդիրները դարձան արտերկրի գիտական կենտրոնների խնդիրներ նաև: Իսկ դա մեր մշակույթը աշխարհի գիտական միջավայրում տարածելու հրաշալի միջոց էր:

– Իսկ համատեղ աշխատանքի նախաձեռնությունը ձե՞ր կողմից էր լինում, թե՞ դրսի մասնագետների:

– Նախաձեռնությունների հիմքերը դրվում են հետևյալ կերպ: Մեր ոլորտում կային ակտիվ մարդիկ, ովքեր լեզու էին իմանում, նաև ճանաչված էին դրսի մասնագետների կողմից: Միմյանց հետ շփումների մեջ մտնելով` ծրագրեր էին մշակում: Եվ հրավիրում էին իրենց դրսի գործընկերներին ու միասին աշխատում էին Հայաստանում:

Այսպես` առանձին գիտնականներն են Հայաստան բերել դրսի հնագետներին, և ոչ թե համակարգն է բերել նրանց: Նրանք չեն եկել պետական պայմանագրեր կնքելու և համանման պաշտոնական ճանապարհներով: Թեև համապատասխան գերատեսչությունների կողմից կնքված պայմանագրերը ստեղծել են այն դաշտը, որի շրջանակներում հնարավոր է եղել ծրագրերն իրականացնել:

– Իսկ ինչպե՞ս էր իրականացվում ֆինանսավորումը: Ո՞վ էր գումարը տալիս:

– Կար արտերկրից եկած ֆինանսավորման մի քանի տարբերակ: Մեկն այն էր, որ հայաստանցի և արտերկրի որևէ գիտնական դիմում էին ինչ–որ հիմնադրամի ու աշխատանքների համար դրամաշնորհ էին ստանում:

Նաև արտերկրի մեր կոլեգաները, եթե տեսնում էին, որ իրենց պետական միջոցներով ֆինանսավորվելու հնարավորություն կա, դիմում էին իրենց կառավարություններին ու գումարներ ձեռք բերում: Հատկապես գումարներ էին տրամադրում արտաքին գործերի նախարարությունները: Օրինակ, Ֆրանսիայի այդ նախարարությունը, դեռ 2000 թվականների սկզբներից, անընդհատ գումարներ է տրամադրում ֆրանսիացի գիտնականներին, որոնք գալիս ու աշխատում են մեզ հետ, մեր երկրում:

– Իսկ մեր պետությունը ե՞րբ սկսեց իր հնավայրերի ուսումնասիրության ֆինանսավորումը:

– 2006 թվականից արդեն նոր միայն մեր կառավարությունը հատուկ գումար առանձնացրեց ու տրամադրեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտին, որպեսզի կազմակերպենք դաշտային հետազոտական աշխատանքներ: Խոսքը վերաբերում էր թե՛ հնագիտական դաշտային հետազոտական աշխատանքներին, թե՛ ազգագրական գիտարշավներին, թե՛ բանագիտական գիտարշավներին:

Եվ 2007 թվականից մինչև 2015 թվականը, շարունակաբար հնագիտական դաշտային մեր հետազոտությունների համար ունեցել ենք մեր գումարները:

Այսինքն` երբ արդեն արտասահմանից գիտնականները գալիս էին իրենց գումարներով, մենք էլ մեր չափով էինք կարողանում մասնակցել. այլևս նրանց նախկին աղքատ գործընկերը չէինք:

Եվ արդեն իրենց գումարներն առավելապես ուղղորդում ենք անալիզների վրա: Իսկ հայաստանյան աշխատանքները կազմակերպում է մեր ինստիտուտը` մեր գումարներով:

Անշուշտ, կրկին անհավասար է ներդրման չափը. 50–50 տոկոս չէ հաճախ: Բայց կարևորն այն է, որ արդեն հնարավորություն ստեղծվեց, որպեսզի մեզ հատկացվող արտասահմանյան միջոցները, դրամաշնորհները ծախսենք անալիզների համար: Քանի որ դրանք մեզ շատ ավելի են հարկավոր:

Եվ դրա արդյունքում է, որ վերջին 12 տարիների ընթացքում Հայաստան է մտել միլիոնավոր դոլարների ինֆորմացիա` մեր անցյալի, նաև այս կամ այն երևույթների վերաբերյալ: Եվ այդ ամենը` միայն մեծաթիվ անալիզների արդյունքներով: Միայն այդպես կարող ես հայտարարել փաստերի մասին, ու աշխարհն էլ ընդունի այդ փաստերը: Աշխարհը միայն հավատում է անալիզներին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ինչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին