Կարագեր. Բեյլի օգնությամբ «Ռեալը» կարող է մեծ հաջողությունների հասնել
ՍՊՈՐՏԱնգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը գովեստի խոսքեր է հասցեագրել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին։ Նա կարծում է, որ ուելսցի ֆուտբոլիստի հետ «Արքայական ակումբը» կարող է մեծ հաջողություններ ունենալ։
-Բեյլն առայժմ այնպիսի ֆուտբոլիստների մակարդակը չունի, ինչպիսիք են Ռայան Գիգզը, Քենի Դալգլիշը, Բոբի Չարլթոնն ու Ջորջ Բեսթը, սակայն ժամանակի հետ նա կարող է համալրել այդ շարքերը։
Բեյլը բավական լավն է, որպեսզի կարողանա «Ռեալին» վերածել այնպիսի թիմի, որը կգերիշխեր Եվրոպայում։ Նրա ներդրումն Ուելսի հավաքականի հաջողություններում նկատելի է, և նրան պետք է միայն ցույց տալ նույն խաղն ակումբային մակարդակում։ Դրանից հետո նա կհայտնցի լավագույնների պանթեոնում,-Կարագերի խոսքն է մեջբերում «Daily Mail»-ը։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



