«Հրապարակ». Դեռ չի որոշվել՝ ով է լինելու հանրաքվեի ընթացքում ՀՀԿ քարոզչական պատասխանատուն
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Մեր տեղեկություններով, մինչև այս պահը դեռ չի որոշվել, թե ով է լինելու հանրաքվեի ընթացքում ՀՀԿ քարոզչական պատասխանատուն։ Պայքարը բավականին լուրջ է. կան երեք թեկնածուներ՝ Վիգեն Սարգսյան, Արմեն Աշոտյան և Դավիթ Հարությունյան, որոնցից ամենքն ունեն իրենց լոբբիստները նախագահականում։ Հասկանալի է, որ աստիճանական հիերարխիայով Հովիկ Աբրահամյանը կցանկանար աշխատել Դավիթ Հարությունյանի հետ, եթե ոչ՝ Արմեն Աշոտյանի հետ, որպես իր կառավարության անդամներ։ Ինչ վերաբերում Է Վիգեն Սարգսյանին, ապա վերջինս բավականին «անկախ» թեկնածու է, ինչն էլ Հ. Աբրահամյանի սրտով չի կարող լինել։ Ի դեպ, մինչ այս պահը որոշված չէ նաև՝ միասնական է լինելու այդ շտաբը՝ ՀՀԿ-ՀՅԴ– ԲՀԿ կոնգլոմերատով, թե՝ ոչ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա․ ընտանիքը հանրության օգնության կարիքն ո...
2
Անհետ կորած երեխաների որոնումները շարունակվում են
3
Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Հինգերորդ դասարանի աշակերտը դպրոցում կրակել է համադասարանցու ճակատին



