Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արմենչիկի մենահամերգին հանրությանը «հաչացող շուն» են անվանել

ԼԱՅՖ

 

Asekose.am-ը գրում է.

Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում տալու շուրջ ծավալված կրքերը կարծես թե չեն հանդարտվում: Այս անգամ «կրակի վրա յուղ են լցնում» ամերիկաբնակ հայ երգչի «կողմնակիցները»` Արմենչիկի մենահամերգի ժամանակ նրան դեմ արտահայտվողներին «հաչացողներ» անվանելով: Այս առիթով ստորև ներկայացնում են Լոս Անջելեսի մեր արտահաստիքային թղթակցի անդրադարձը, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով` հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Հոկտեմբերի 9-ին, «MICROSOFT» համերգասրահում, որտեղ տեղի էր ունենում վերջերս «վաստակավորի» կոչում ստացած Արմենչիկի մենահամերգը` բեմից վիրավորական խոսքեր են հնչել: Անպարկեշտ արտահայտություններն ուղղված են եղել հանրության, լրագրողների, արվեստագետների այն մեծ հատվածին, որը տպագիր մամուլում և ֆեյսբուքում իր դժգոհությունն էր հայտնել Արմենչիկին՝ վաստակավորի կոչում տալու առիթով:

Բացելով մենահամերգը, «Դեմք» շոուն հանդես է եկել այսպիսի հայտարարությամբ .«....Ժողովուրդ ջան, Արմենչիկը այլևս շուն չի պահելու, կարա՛ք ասեք ինչի՞»: Ի պատասխան, դահլիճն արձագանքել է.«Ինչի՜ ինչի՜ ...»: «Դեմք» շոուն էլ բացատրել է, թե ինչու . «...որովհետև Արմենչիկի վաստկավորի կոչման համար ֆեյսբուքում այնքան շատ հաչացին, որ Արմենչիկը որոշել է այլևս շուն չպահել»,- ցինիկաբար հայտարարել է սույն ,,Դեմքը,,: Անգամ անվանարկել են հայտնի ու տաղանդավոր երգչուհուն, ՀՀ ԱԺ պատգամավորին` Շուշան Պետրոսյանին, ով նույնպես կարծիք էր արտահայտել: Դահլիճում ներկա գտնվողները զարմացել են ու զայրացել, թե ինչպե՞ս կարելի է հանրությանը հաչացող շուն անվանել:

Անցել է մի քանի օր, սակայն Լոս Անջելեսում դեռեւս շարունակում են քննարկել այս թեման: «Վաստակավորի» կոչում ստացած Արմենչի՛կ, ամիսներ շարունակ պատրաստվելով քո մենահամերգին, ինչպես կարող էիր բեմահարթակը տրամադրել «Դեմք» շոուի «դեմք» տղաներին՝ վիրավորելու հանրությանը: Նրանք, անգամ, օգտվելով իրենց տրված հնարավորությունից, «MICROSOFT»-ի բեմահարթակը օգտագործեցին նոյեմբերի 8 -ին իրենց ներկայացումը գովազդելուն, այն դեպքում, երբ ամիսներ առաջ քաջատեղյակ լինելով տաղանդավոր երգիչներ Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի մենահամերգի մասին՝ նույն օրն իրենց ներկայացումն են դրել: «Դեմքի» տղաները կարծում են,որ իրենք, իրոք, «դեմք» են և կարող են անտեսել արվեստի մեջ մեծ վաստակ ունեցող Պապին Պողոսյանին՝ նույն օրը դիտավորյալ դնելով իրենց ներկայացումը: «Դեմք» շոու, հանդիսատեսը ձեզ հարց է ուղղում, ինչպե՞ս ներկայանա ձեր ներկայացմանը, երբ նույն հանրությանը բեմահարթակից առանց ամոթի հաչող շուն եք անվանել: Եկե՛ք գումարենք ու հանե՛նք ձեր արարքը: Ի՞նչ կստացվի: Կստացվի այն, որ ձեր ներկայացմանը ներկա կգտնվեն միայն այն մարդիք, ովքեր կընդունեն հանրությանը «հաչացող շուն» անվանելու ձեր տարբերակը:

Կատարվածի համար հանրությունը սպասում է Արմենչիկի, նրա մենահամերգի պրոդուսորի, գեղ. ղեկավարի պարզաբանմանը, չէ՞ որ նրանց թույլտվությամբ և թողտվության պատճառով է «Դեմք» շոուի կողմից հանրությանը նման վիրավորանք հասցվել: Դիմում եմ բոլորին, ի վերջո հիմա հանրությունն է Շուն, թե՝ Արմենչիկին վաստակավորի կոչում տալու հարցով Բարեխոսողները, կամ էլ նրան վաստկավորի կոչում Տվողը....

Ռուզան Ավետիսյան, ԱՄՆ

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում