Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականի մարզիչն անընդունելի է համարում Լյուքսեմբուրգի հետ ոչ-ոքին
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը, անդրադառնալով Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Լյուքսեմբուրգի հետ ոչ-ոքի ավարտված հանդիխումը, խաղից հետո կայացած ասուլիսում նշեց, որ իր սաները չէին թերագնահատել Լյուքսեմբուրգի ընտրանուն:
«Մեր խաղը բարելավվեց միայն երկրորդ կեսում: Մեզ համար անընդունելի է թե' խաղի որակը, թե' արդյունքը: Չեմ կարծում, որ մենք թերագնահատեցինք Լյուքսեմբուրգին»,- շեշտեց Արտակ Օսեյանը:
Լյուքսեմբուրգի հավաքականի գլխավոր մարզիչ Կլաուդ Կամպոսի կարծիքով` Հայաստանի հավաքականը տեխնիկապես ուժեղ թիմ է:«Մենք լավ սկսեցինք հանդիպումը, սակայն դժվարությունները սկսվեցին, երբ մնացինք 10 ֆուտբոլիստով: Հայաստանի հավաքականի դեմ խաղալը դժվար էր, քանի որ տեխնիկապես ուժեղ թիմ ունեք: Մենք ուրախ ենք, որ Հայաստանից հեռանում են ոչ-ոքի արդյունքով»,- ընդգծեց նա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Լյուքսեմբուրգի հետ խաղում ոչ-ոքի` 1-1 ավարտեց հանդիպումը: