Շատ շուտով ունենալու ենք ուժեղ եւ ինքնավստահ ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանում շատ շուտով ունենալու ենք շատ ուժեղ, ինքնավստահ եւ հայ ժողովրդին պարտության չտանող ընդդիմություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Քաղաքացիական համաձայնագրի համագումարից առաջ լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե փետրվարի 12-ից հետո Հայաստանում հնարավո՞ր է ընդդիմություն։
Փետրվարի տասներկուսի հետ կապված բոլոր հարցերն ընդդիմադիր պատգամավորը խորհուրդ տվեց տալ Սերժ Սարգսյանին եւ Գագիկ Ծառուկյանին, իսկ ինքն էլ հավաստիացրեց, որ ընդդիմություն Հայաստանում հնարավոր է։
Ինչ վերաբերվում է «Քաղաքացիական պայմանագրին», Փաշինյանն ընդգծեց, որ միավորման ծրագրով նախատեսված այն դառնալու է կուսակցություն, իսկ ծրագրերի եւ նպատակների մասին խոստացավ խոսել համագումարի ընթացքում։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը



