Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արա Աբրահամյանն իր հիմնած կուսակցությամբ փորձելու է տարբերվել Գագիկ Ծառուկյանից

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մինչև կուսակցության ստեղծման մասին հայտարարելը խորհրդակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ներկայացրել իր դիրքորոշումը: Գիտություններ ի ազգային ակադեմիայի դահլիճում կայացած ասուլիսի ժամանակ Աբրահամյանն ասաց, որ իր նպատակն իշխանափոխությունը չէ, ինքը գալիս է Հայաստան, քանի որ «չի կարող ճոխ սեղանի առաջ նստել, երբ Հայաստանում կան սոված մարդիկ»:

Լրագրողի հարցին, թե «արդյոք չի տեսնում նմանություններ իր եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ», Աբրահամյանը պատասխանեց. «Ես գիտեմ մի բան` կուսակցությունը չպետք է լինի բիզնես: Դուք կզգաք մեր կուսակցության եւ գաղափարախոսության տարբերությունը մյուսներից: Նայեք իմ անցած ճանապարհին: Ինձ տասնյոթ երկիր պարգեւատրել է իր բարձրագույն շքանշանով: Ես դաշտում չեմ տեսնում մարդու, ով ունի այնքան հնարավորություն, այնքան փորձ ու կապ, որքան ես: Իմ ընկերներից մեկը ֆրանսիական «Ռենո»-ի սեփականատերն է»,- ասաց Արա Աբրահամյանը: Նրա ընկերներից մեկն էլ ԱÖ �թուր Բաղդասարյանն է: Շրջանառվող լուրերը, որ իր կուսակցությանը կարող են միանալ «Օրինաց երկիրն» ու ՀԺԿ-ն, Աբրահամյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց. «Ես կուսակցություն եմ բացելու, ով կմիանա` կմիանա: Մենք բոլորին կընդունենք եւ կաշխատենք»:

Երկրի նախագահ ընտրվելու հավակնությունների վերաբերյալ հարցին ի պատասխան` Աբրահամյանը նախ հարցրեց «Ո՞ր երկրի»: Ինչ վերաբերում է երկրի օրենսդրությանը, համաձայն որի, ՀՀ նախագահը պետք է վերջին 5 տարին Հայաստանում բնակվելիս լինի, Աբրահամյանը զայրացած ասաց.

«Դուք ուզում եք ասել, որ ես իրավունք չունե՞մ վարչապետ կամ նախագահ դառնալու: Ես այդ ամեն ինչը գիտեմ, հավատացե՛ք, գիտեմ: Խնդիրը գնում է կուսակցության մասնակցությանը խորհրդարանական ընտրություններին, խոսքը երկրի մասին է, ամեն ինչ լավ է լինելու: Ես միշտ եղել եմ ՀՀ քաղաքացի, ես տարեկան տասնութ անգամ լինում եմ  Հայաստանում»,- ասաց Արա Աբրահամյանը: Միաժամանակ, Ռուսաստանի հայերի միության նախագահն ասաց, որ ինքը ռուս է, իրեն զգում է ռուս եւ երբ Ամերիկայից իջնում է Ռուսաստան, օդանավակայանում իրեն ընդունում են որպես ռուսի:

«Բայց ես հայ եմ եւ հպարտանում եմ իմ հայրենիքով, իմ Մալիշկայով, իմ գյուղով: Որ ասում եմ ռուս եմ, չի նշանակում, որ ազգությամբ եմ ռուս, ես հոգով սրտով հայ եմ: Ես ՄԱԿ-ում հաճախակի ելույթ եմ ունենում եւ խոսում հայերի մասին: Ես լիարժեք հայ եմ, կարող եք չկասկածել, ես սրտով ինտերնացիոնալ մարդ եմ»,- ասաց Աբրահամյանը` հավելելով, որ կուսակցություն ստեղծելով ինքը չի ցանկանում կարիերա ստեղծել: «Ես բիզնեսմեն եմ, ես իմ ժամանակի մեծ մասը ներդնում եմ հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքում: Ինձ շատ են քննադատում ռուսերեն խոսելու համար, դու ք` ռուսերեն խոսացողներդ մի կառույց բացեք, աշխատեք, ինձ էլ ազատեք: Իմ քայլերում վատ բան չկա, այն, ինչ անում եմ, իմ ժողովրդի համար եմ անում»,- ասաց Արա Աբրահամյանը` հավելելով, որ կուսակցությունը ֆինանսական խնդիրներ չի ունենա եւ ներդրումները լինելու են իր անձնական միջոցներից: Մոտ ապագայում Երեւանում նա կուսակցության գրասենյակ է բացելու, իսկ թե կուսակցության անունն ինչ է լինելու, Աբրահամյանն ասաց, որ դեռ որոշված չէ:

Նիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»