Վիկտոր Վալդեսը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը հունվարին կհեռանա ակումբից։ Այդ մասին հայտնել է 33-ամյա դարպասապահի գործակալ Գինես Կարվախալը։ Վալդեսը կտեղափոխվի իր ընտրած ակումբը, հաղորդում է Marca-ն։
Այս շաբաթ բրիտանական մամուլը հաղորդել էր, որ անգլիական «Նյուքասլն» է ցանկանում ձեռք բերել Վալդեսին, որը 2014-ին ազատ գործակալի կարգավիճակում «Բարսելոնայից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։
Սակայն հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի եւ 33-ամյա իսպանացի խաղացողի աշխատանքային հարաբերությունները «Մանչեսթեր Յունայթեդում» չդասավորվեցին, եւ Վալդեսն այժմ զրկված է, նույնիսկ, երիտասարդական թիմի հետ ընդհանուր մարզումների մասնակցելու իրավունքից: Վալդեսի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2016թ. ամառ:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
4
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
5
30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ



