Սիրուշոն՝ Վարդուհի Վարդանյանի մասին. միևնույն է, չես հաշտվում...9 տարի (տեսահոլովակ)
ԲԼՈԳՍիրուշոն ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել վաղաժամ կյանքից հեռացած երգչուհի Վարդուհի Վարդանյանի մահվան տարելիցի առթիվ։
«Միևնույն է, չես հաշտվում...9 տարի»,- գրել է Սիրուշոն ու հրապարակել Վարդուհու հիշատակին նվիրված իր երգը։
Հիշեցնենք, որ Հայաստանի լավագույն երգչուհի ճանաչված Վարդուհի Վարդանյանը, ում ընկերները սիրով Թութուշ էին կոչում, մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան - Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարից։



