Կառավարությունը պահուստային ֆոնդից մոտ 1.8 միլիարդ դրամ է տրամադրում հանրաքվեի անցկացման համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Սահմանադրական փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կառավարության պաուստային ֆոնդից հատկացումներ կտրվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ ոստիկանությանը: ՀՀ կառավարությունը հաստատեց նշյալ որոշումը հոկտեմբերի 15-Õ « նիստում:
Նախատեսվում է 1 միլիարդ 576 միլիոն 209.5 հազար դրամ տրամադրել ԿԸՀ-ին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորման նպատակով: ՀՀ ոստիկանությանն էլ հատկացնել 210 միլիոն 550.4 հազար դրամ` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ծախսերի համար:
1
Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա․ ընտանիքը հանրության օգնության կարիքն ո...
2
Անհետ կորած երեխաների որոնումները շարունակվում են
3
Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Հինգերորդ դասարանի աշակերտը դպրոցում կրակել է համադասարանցու ճակատին



