Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իմ հեղինակային հաղորդումը կլինի մարդու, աշխարհի, ճանապարհների և այդ ճանապարհներին իմ բացահայտումների մասին. Արտյոմ Կարապետյան

ԼԱՅՖ

Ասելով հայկական եթեր` մենք  անմիջապես մտաբերում ենք մի քանի անուններ: Այդ անունների թվին է պատկանում հաղորդավար Արտյոմ Կարապետյանը: Նա` իր ազդեցիկ ձայնով, գրավիչ արտաքինով, բարձր ինտելեկտով, տարիներ շարունակ գեղեցկացնում է հայկական հեռուստատեսությունը: Citylife.am-ը այսօր զրուցել է Արտյոմ Կարապետյանի հետ իր անցած ճանապարհի և հայկական եթերի մասին:

Citylife.am- Արտյոմվերհիշենքթե ինչու՞ ընտրեցիք հենց լրագրությունը որպեսմասնագիտություն:

Արտյոմ– Այդ ամենը կանխորոշված էր: Ինը-տասը տարեկանում արդեն ինձ պատկերացնում էի որպես լրագրող, և ոչ միայն լրագրող: Ես պատկերացնում էի ինձ հեռուստատեսությունում: Իմ բոլոր մանկական խաղերը կապված էին այդ աշխարհի հետ: Հայելու առաջ խոսում էի, հաղորդումներ էի պատրաստում, ձայնագրում էի ձայնս, սենյակս վերածել էի մի փոքրիկ ստուդիայի, և այդ ամենը սուղ պայմաններում, երբ չկար համակարգիչ, ինտերնետ: Մասնագիտության վերաբերյալ հարց երբեք չի եղել, քանի որ ամեն ինչ պարզ էր: Ծնողներս, նկատելով այդ ամենը, ինձ տարան հեռուստատեսություն: Ես վարում էի մանկական հաղորդումներ: Հետագայում ընդունվեցի ԵՊՀ լրագրության ֆակուլտետ և երրորդ կուրսից արդեն սկսեցի աշխատել ռադիոյում: Վերջին կուրսում էի, երբ սկսեցին հեռուստատեսության ոլորտում լուրջ քայլերս: Հանրային հեռուստաընկերությունում վարում էի քաղաքական-վերլուծական հաղորդում:Citylife.am- Արտյոմ, ինչպես նշեցիք, սկզբնական շրջանում գործունեություն եք ծավալել ռադիոյում, ի՞նչ տվեց  ձեզ ռադիոաշխարհը:

Արտյոմ-  Ի սկզբանե որոշել էի աշխատել հեռուստատեսությունում. ինձ դուր էր գալիս կադրում աշխատելը, երևալը: Բայց աշխատելով ռադիոյում` ես այդ աշխարհն այլ կողմից բացահայտեցի, այն սկսեց ինձ դուր գալ: Ռադիոն ունի իր յուրահատկությունը: Այնտեղ տեսախցիկ, կադր չկա, պետք է կարողանալ միայն ձայնի միջոցով արտահայտել, փոխանցել ողջ ասելիքը, էմոցիաները, տպավորությունները, այս առումով հեռուստատեսությունում ավելի հեշտ է: Ռադիոյում աշխատելը յուրաքանչյուր լրագրողի և հաղորդավարի հետագա գործունեության համար լուրջ հիմք և մեծ փորձ է:

Citylife.am- Այժմ չկա՞ ցանկություն կրկին աշխատել ռադիոյում:

Արտյոմ–  Այդ ցանկությունը միշտ եղել է ու կա: Այժմ, եթե առաջարկ լինի, մեծ սիրով կընդունեմ:
Citylife.am– Ներգրավված եք եղել և´ ռադիոյում, և´ լրատվական դաշտում, և´ ժամանցային հաղորդումներում. ի՞նչ խորհուրդներ կտաք ապագա հաղորդավարներին, ի՞նչ ճանապարհով դառնալ, այսպես ասած, «ունիվերսալ» հաղորդավար:

Արտյոմ– Շատ դժվար է: Մարդն իր բնույթով պետք է լինի ունիվերսալ, ինքը պետք է հասկանա կկարողանա՞ համատեղել, թե՞ ոչ: Եթե չկա այդ բազմակողմանի էությունը, ավելի լավ է ընտրել մեկ ուղղություն և փորձել դառնալ պրոֆեսիոնալ: Իմ տեսակն այդպիսին է, ես սիրում եմ բազմազանություն, ես բոլոր ժանրերում ուզում եմ լինել: Մոտ հինգ տարի առաջ ընդունված չէր, որ լրատվական հաղորդման մեկնաբանը լինի նաև ժամանցային հաղորդումներում: Բայց այսօր ողջ աշխարհը կատարում է այդ էքսպերիմենտը: Շատ դեպքերում հեռուստադիտողը չի ընկալում այդ փոփոխությունը, բայց իմ դեպքում այդպես չեղավ. կարծես` իմ այդ տեսակն էլ ընդունվեց: Եվ եթե հիմա էլ առաջարկ լինի, ես կընդունեմ. ինձ դուր եկավ ժանրային համատեղելիությունը:Citylife.am- Նշեցիք, որ սիրում եք փոփոխություններ: Եվ վերջերս սոցիալական կայքերից մեկում ձեր լուսանկարը մեկնաբանել էիք այսպես. <<Գուցե մի օր փորձեմ նաև թատերական ոլորտը>>:

Արտյոմ– Մարդը մեծանալուն զուգահեռ նոր հետաքրքրություններ է ձեռք բերում, նոր բացահայտումների կարիք է ունենում: Ես սիրում եմ փոփոխություններ. գուցե մի օր ընտրեմ նոր ասպարեզ և հնարավոր է` այն չլինի հեռուստատեսության ոլորտ: Ես չունեմ թատերական կրթություն, բայց ֆիլմում նկարահանվողներից ոչ բոլորը ունեն այդ կրթությունը: Եվ, այո´, ես ուզում եմ նկարահանվել ասելիք ունեցող գեղարվեստական ֆիլմում և կերտել մի շատ հետաքրքիր կերպար: Այն, ինչ ես ցանկանում եմ, կատարվում է, գուցե, մի փոքր ուշ, բայց կատարվում է:

Citylife.am-  Խոսենք հեռուստատեսային էմոցիաների մասին. ի՞նչ է տալիս և վերցնում հեռուստատեսությունը:

Արտյոմ- Հեռուստատեսությունը, եթերը տալիս են անբացատրելի, դրական էմոցիաներ, ադրենալին: Այդ զգացողություններին զուգահեռ կա նաև շատ մեծ պատասխանատվություն, պարտականությունները շատ են. չպետք է ուշանալ, սխալվել, պետք է միշտ լինել պատրաստված: Եթերն իմ ինքնաարտահայտման հարթակն է, այնտեղ իմ ողջ ստեղծագործական էներգիան սպառվում է: Այդ դրական էմոցիաների հակառակ կողմը հենց այդ սպառումն է: Հատկապես լրատվական դաշտում սպառվում է ողջ եռանդը, այստեղ սթրեսը շատ է, մեկնաբանի մեջ նստվածք է թողնում յուրաքանչյուր վատ լուր: Իսկ ժամանցային ծրագրերն ավելի շատ լիցքավորում են: Շատ հաղորդավարներ խոսում են հեռուստատեսությունից կախվածության մասին: Կախվածություն լինում է սկզբնական շրջանում` մինչև և´ որպես մարդ, և´ որպես մասնագետ կայանալը:

Citylife.am- Արտյոմ, ըստ ձեզ ինչպիսի՞ն  պետք է լինի լրագրողը:

Արտյոմ- Լրագրողը պետք է լինի փնտրող, հետաքրքրվող, մարդասեր, չպետք է լինի եսակենտրոն, անտարբեր: Լրագրողը պետք է տեսնի այն, ինչ մնացածը չեն նկատում, յուրաքանչյուր հայացքի, խոսքի տակ թաքնված շերտերը պետք է նկատի: Անկեղծությունը ևս շատ կարևոր է եթերում: Հեռուստադիտողը միանգամից նկատում է կեղծ պահվածքը, խոսելաձևը, իսկ անկեղծության համար անձնական փորձ է պետք:  Դժվար է անկեղծ խոսել ու արտահայտվել շատ բաների մասին, երբ դու 16 տարեկան ես:

Citylife.am- Դուք նաև դասավանդում եք <<TV իդեալ>> դպրոց-ստուդիայում, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում ապագա մասնագետների հետ աշխատելիս:

Արտյոմ- Ես նրանց համար խորհրդատու եմ: Մեր դասերը նման են շփման: Մենք ընտրում ենք թեման և սկսում քննարկել, դասը վերածվում է զրույցի: Ուսանողները տալիս են իրենց հուզող հարցերը, թեմաների շուրջ ես արտահայտում եմ իմ կարծիքը և, միանշանակ, լսում նաև նրանց կարծիքը:

Citylife.am- Հետևու՞մ եք արտասամանյան լրատվական դաշտին: Զարգացման ի՞նչ փուլում է գտնվում հայկականը:

Արտյոմ- Իհարկե, հետևում եմ: Հայաստանում լրատվական ոլորտը զիջում է շատ այլ ոլորտների: Եթե կան ոլորտներ, որոնք համաշխարհային միտումներին համաքայլ են, լրագրությունը հետ է մնացել: Պատճառներից առաջնայինը տեխնիկապես թույլ զարգացված լինելն է: Մյուս պատճառն այն է, որ մեր լրագրողները հնարավորություն չեն ունենում դուրս գալ, շփվել, սովորել, ծանոթանալ ներկայիս զարգացած լրագրության ոլորտի հետ: Այժմ փոխվել է տեխնիկան, մարդիկ, բայց մեր լրատվական դաշտը անփոփոխ է: Մենք ունենք հիանալի մասնագետներ, բայց չունենք այդ հնարավորությունները:Citylife.am.Արտյոմ, հնարավո՞ր է` ապագայում տեսնենք որևէ հեղինակային հաղորդում:

Արտյոմ- Իհարկե, հնարավոր է, ասեմ ավելին` դա իմ նպատակներից մեկն է: Ես հիմա ունեմ սիրելի ու հետաքրքիր աշխատանք, բայց կգա մի պահ, երբ կձանձրանամ: Լրատվական հաղորդումը թիմային աշխատանք է, բայց մարդ պետք է ներկայանա նաև որպես առանձին անհատ,  ներկայացնի իր մտքերն ու գաղափարները: Հեղինակային հաղորդում կլինի և այն կապված կլինի ճամփորդության հետ` երկրներ, քաղաքներ, մշակույթ, մարդիկ: Իմ հաղորդումը կլինի մարդու, աշխարհի, ճանապարհների և այդ ճանապարհներին իմ բացահայտումների մասին:

Citylife.am. Շնորհակալ եմ բովանդակալից զրույցի համար: Մաղթում եմ նորանոր հաջողություններ:

Թուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում է