Մխիթարյանը կարող է բաց թողնել բոլոր խոշոր ֆուտբոլային մրցաշարերը. Sport-express-ը հայ ֆուտբոլիստի մասին
ՍՊՈՐՏՌուսական Sport-express պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանին՝ նրան ընդգրկելով այն ֆուտբոլիստների ցանկում, ովքեր բաց կթողնեն Եվրոպայի առաջնությունը:
«Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը կրկնում է Ջորջ Բեսթի և Ռայան Գիգզի ճակատագիրը։ Բնականաբար, Մխիթարյանին դեռ վաղ է համեմատել նրան լեգենդերի հետ, սակայն մի բանով նա նման է բրիտանացիներին՝ նա գերազանցում է հայրենակիցներին։ Այդ ամենը թե ուրախություն է և թե դժբախտություն Մխիթարյանի համար: Նա Գիգզի ու Բեսթի նման կարող է բաց թողնել բոլոր խոշոր միջազգային մրցաշարերը։ Եվրո-2016-ի որակավորման փուլն ապացուցեց դա»,- գրել է կայքը:
Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրեց վերջին տեղը՝ հավաքելով միայն 2 միավոր:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



