Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եգիպտական Սֆինքսի տակ հսկայական ստորգետնյա քաղաք են հայտնաբերել (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Blog.1in.am-ը գրում է.

Հնէաբանները զարմանալի հայտնագործություն են արել Սֆինքսի տակ։ Պարզվում է՝ աշխարհի ամենաառեղծվածային մոնումենտներից մեկի տակ հսկայական 12 հարկանի ստորգետնյա քաղաք են հայտնաբերել։

Մի քիչ պատմություն

Պաշտոնական վարկածի համաձայն՝ Սֆինքսը կառուցվել է մոտավորապես 4500 տարի առաջ՝ կրաքարի հսկայական մոնոլիտից։ Այն կառուցվել է Խեֆրեն փարավոնի պատվին։ Եգիպտական քաղաքակրթության անկումային փուլում՝ պարսիկների նվաճման ժամանակաշրջանում, այն մասնակիորեն ավիրվել է որպես եգիպտական աստվածների խորհրդանիշ։ Բարեբախտաբար, մոնումենտի մեծ մասը թաղված էր ավազի տակ, ինչի շնորհիվ մեր ժամանակներում հնարավոր է դարձել ավելի մանրամասն ուսումնասիրել այն ու չափագրություններ անել։ Դրանց արդյունքում ի հայտ են եկել փաստեր, որոնք ստիպում են ամբողջովին վերանայել ակադեմիական գիտության ընդունած հայեցակարգերը ճարտարապետա-մշակութային այս գլուխգործոցի վերաբերյալ։

Ավելի հին, քան մարդկային քաղաքակրթությունը

Առաջին մարդը, ով ուշագրավ եզրահանգման եկավ, բոստոնցի մի գիտնական էր, ով, 1991 թվականին Սֆինքսի մակերևույթի էրոզիան ուսումնասիրելով, պարզել է, որ իրականում դրա տարիքն առնվազն 9500 տարեկան է կազմում, այսինքն՝ առնվազն 5000 տարով ավելի հին է, քան ընդունված էր համարել։ Հետո եկավ Ռոբերտ Բյուվելն, ով օգտագործեց համակարգչային մոդելավորման ժամանակակից տեխնոլոգիաները և պարզեց, որ Սֆինքսը մոտ 12.500 տարեկան է, ու երբ այն կառուցվել է, Առյուծի համաստեղությունը երկնակամարում գտնվել է հենց դրա գլխավերևում։ Նա տրամաբանորեն ենթադրեց, որ առյուծակերպ Սֆինքսը հենց դրա համար էլ կառուցվել է հենց այդ վայրում։

Նախկինում եղած հիպոթեզների դագաղին խփված վերջին մեխը խփեց ոստիկանության նկարիչ Ֆրենկ Դոմինգոն, ով ֆոտոռոբոտներ էր նկարում։ Նա հայտարարեց, որ Սֆինքսի դեմքը ոչ մի ընդհանուր բան չունի Խեֆրեն փարավոնի հետ, այնպես որ՝ այն չէր կարող կառուցված լինել այդ փարավոնի իշխանության օրոք։

Սֆինքսի տակ հսկայական բացվածքներ կան

Իհարկե, այս ամենը կարող էր անտեսվել ու կորել գիտական աշխատասենյակների փոշոտ գրապահարաններում, բայց 1989 թվականին Սֆինքսը որոշեցին հետազոտել նաև ճապոնացիները՝ ի դեմս Սակուջի Յոշիմիրայի հետազոտական խմբի, ովքեր, օգտագործելով ժամանակակից էլեկտրոմագնիսային ու ռադիոտեղորոշիչ սարքավորումներ, հայտնաբերեցին թունելներ ու սենյակներ հենց Սֆինքսի տակ։ Նրանց հայտնագործությունից հետո միանգամից իրար խառնվեցին եգիպտական իշխանություններն ու ցմահ արտաքսեցին Յոշիմիրային և նրա խմբին իրենց երկրից։ Նույն հայտնագործությունը նույն թվականին կրկնեց ամերիկացի գեոֆիզիկոս Թոմաս Դոբեկին։ Ճիշտ է, նա հասցրեց միայն Սֆինքսի աջ թաթի տակի փոքր հատվածն ուսումնասիրել, մինչև նրան օպերատիվ կերպով բերման ենթարկեցին և նույնպես արտաքսեցին երկրից։

Երեք շատ տարօրինակ իրադարձություններ

1993 թվականին Քեոփսի բուրգում գտնվող հուղարկավորման խցից դուրս եկող նեղ թունելով (20х20սմ) ռոբոտ ուղարկեցին, որը դրանում հայտնաբերեց փայտե դռնակ՝ անագե բռնակներով, որից այն կողմ չկարողացավ շարժվել։ 10 տարի անց գիտնականները նոր ռոբոտ ուղարկեցին, որը կարող էր այդ դուռը բացել։ Ռոբոտը 2003 թվականին կարողացավ բացել դուռը, բայց չկարողացավ շատ խորանալ, որովհետև առանց այն էլ նեղ այս թունելն ավելի էր նեղանում այդ դռնակից այն կողմ։ Բայց այն հասցրեց ֆիքսել առջևում գտնվող մեկ այլ դռնակ։ Նոր ռոբոտ սկսեցին պատրաստել և այն բաց թողեցին 2013 թվականին։ Հայտնի չէ, թե ինչ հայտնաբերեց երրորդ ռոբոտը, քանի որ դրա հետազոտությունների արդյունքների վրա գաղտնիության կնիք դրեցին, սակայն այս գիտափորձից հետո զբոսաշրջիկներին կտրականապես արգելվեց բուրգերի ներսը մտնել։

Գաղտնի քաղաքը

Թեև այսքանով պաշտոնական տեղեկատվությունը վերջանում է այս թեմայի շուրջ, առկա են բազմաթիվ ոչ պաշտոնական լուրեր, որոնցից մեկն ակտիվորեն առաջ է մղվում ամերիկյան Քեյսիի հիմնադրամի կողմից։ Համաձայն այս վարկածի՝ երբ ռոբոտն անցել էր երկրորդ դռնով, Սֆինքսի առջևի թաթերի մոտ քարե մի պատ է բարձրացել, որի վրա հիերոգլիֆներ են եղել, որոնց վրա գրված է եղել ինչ-որ Վկայությունների սրահի մասին, որը գտնվում է Սֆինքսի տակ։

Պեղումների արդյունքում եգիպտացի հնէաբանները գտել էին այդ սենյակը, որը յուրօրինակ նախասրահ էր, որտեղից նրանք մեկ հարկ էլ էին ներքև իջել, ինչի արդյունքում հայտնվել էին կլոր սրահում, որից 3 թունել էր գնում դեպի Մեծ բուրգը։ Դրանից հետո շատ տարօրինակ բաներ սկսեցին կատարվել. ասում են, թե դրանցից մեկը փակված էր գիտությանն անհայտ ինչ-որ էներգետիկ դաշտով, որը հեռացրել են ինչ-որ մեծ մարդիկ։ Դրանից հետո խումբը հայտնվել է 12 հարկանի ստորգետնյա մի շենքում, որն ունի 10 կիլոմետր լայնություն ու 13 կիլոմետր երկարություն։ Քեյսիի հիմնադրամը հայտարարում է նաև, որ եգիպտական իշխանությունները թաքցնում են Տոտի գավազանը, որը համաշխարհային նշանակության հնէաբանական գտածո է և իր մեջ պարունակում է մարդկությանն անհայտ հզորագույն տեխնոլոգիաներ։

Ավելի շատ հարցեր, քան պատասխաններ

Ինչ խոսք, առաջին հայացքից Քեյսիի հետևորդների տեսությունն անհեթեթություն է թվում, ու ամեն ինչ այդպես էլ կլիներ, եթե եգիպտական իշխանությունները մասնակիորեն չհաստատեին ստորգետնյա քաղաքի հայտնաբերման փաստը։ Բնականաբար, նրանք չեն հաղորդել էներգետիկ դաշտերի մասին, ինչպես նաև երբևէ չեն փորձել ներթափանցել այդ քաղաք, սակայն ստորգետնյա քաղաքի գոյությունը փաստ է։ Այնպես որ, Սֆինքսն իր հերթական հանելուկն է առաջարկում մարդկությանը, իսկ մեզ մնում է սպասել այն հերոսին, ով կբացահայտի այն։

 

Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինԻրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Նոր փոփոխություն՝ մինչև 200 հազար դրամ ստացողների և տաքսու վարորդների համարԶելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա Մաթևոսյան