Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Եգիպտական Սֆինքսի տակ հսկայական ստորգետնյա քաղաք են հայտնաբերել (լուսանկարներ)

LIFE

Blog.1in.am-ը գրում է.

Հնէաբանները զարմանալի հայտնագործություն են արել Սֆինքսի տակ։ Պարզվում է՝ աշխարհի ամենաառեղծվածային մոնումենտներից մեկի տակ հսկայական 12 հարկանի ստորգետնյա քաղաք են հայտնաբերել։

Մի քիչ պատմություն

Պաշտոնական վարկածի համաձայն՝ Սֆինքսը կառուցվել է մոտավորապես 4500 տարի առաջ՝ կրաքարի հսկայական մոնոլիտից։ Այն կառուցվել է Խեֆրեն փարավոնի պատվին։ Եգիպտական քաղաքակրթության անկումային փուլում՝ պարսիկների նվաճման ժամանակաշրջանում, այն մասնակիորեն ավիրվել է որպես եգիպտական աստվածների խորհրդանիշ։ Բարեբախտաբար, մոնումենտի մեծ մասը թաղված էր ավազի տակ, ինչի շնորհիվ մեր ժամանակներում հնարավոր է դարձել ավելի մանրամասն ուսումնասիրել այն ու չափագրություններ անել։ Դրանց արդյունքում ի հայտ են եկել փաստեր, որոնք ստիպում են ամբողջովին վերանայել ակադեմիական գիտության ընդունած հայեցակարգերը ճարտարապետա-մշակութային այս գլուխգործոցի վերաբերյալ։

Ավելի հին, քան մարդկային քաղաքակրթությունը

Առաջին մարդը, ով ուշագրավ եզրահանգման եկավ, բոստոնցի մի գիտնական էր, ով, 1991 թվականին Սֆինքսի մակերևույթի էրոզիան ուսումնասիրելով, պարզել է, որ իրականում դրա տարիքն առնվազն 9500 տարեկան է կազմում, այսինքն՝ առնվազն 5000 տարով ավելի հին է, քան ընդունված էր համարել։ Հետո եկավ Ռոբերտ Բյուվելն, ով օգտագործեց համակարգչային մոդելավորման ժամանակակից տեխնոլոգիաները և պարզեց, որ Սֆինքսը մոտ 12.500 տարեկան է, ու երբ այն կառուցվել է, Առյուծի համաստեղությունը երկնակամարում գտնվել է հենց դրա գլխավերևում։ Նա տրամաբանորեն ենթադրեց, որ առյուծակերպ Սֆինքսը հենց դրա համար էլ կառուցվել է հենց այդ վայրում։

Նախկինում եղած հիպոթեզների դագաղին խփված վերջին մեխը խփեց ոստիկանության նկարիչ Ֆրենկ Դոմինգոն, ով ֆոտոռոբոտներ էր նկարում։ Նա հայտարարեց, որ Սֆինքսի դեմքը ոչ մի ընդհանուր բան չունի Խեֆրեն փարավոնի հետ, այնպես որ՝ այն չէր կարող կառուցված լինել այդ փարավոնի իշխանության օրոք։

Սֆինքսի տակ հսկայական բացվածքներ կան

Իհարկե, այս ամենը կարող էր անտեսվել ու կորել գիտական աշխատասենյակների փոշոտ գրապահարաններում, բայց 1989 թվականին Սֆինքսը որոշեցին հետազոտել նաև ճապոնացիները՝ ի դեմս Սակուջի Յոշիմիրայի հետազոտական խմբի, ովքեր, օգտագործելով ժամանակակից էլեկտրոմագնիսային ու ռադիոտեղորոշիչ սարքավորումներ, հայտնաբերեցին թունելներ ու սենյակներ հենց Սֆինքսի տակ։ Նրանց հայտնագործությունից հետո միանգամից իրար խառնվեցին եգիպտական իշխանություններն ու ցմահ արտաքսեցին Յոշիմիրային և նրա խմբին իրենց երկրից։ Նույն հայտնագործությունը նույն թվականին կրկնեց ամերիկացի գեոֆիզիկոս Թոմաս Դոբեկին։ Ճիշտ է, նա հասցրեց միայն Սֆինքսի աջ թաթի տակի փոքր հատվածն ուսումնասիրել, մինչև նրան օպերատիվ կերպով բերման ենթարկեցին և նույնպես արտաքսեցին երկրից։

Երեք շատ տարօրինակ իրադարձություններ

1993 թվականին Քեոփսի բուրգում գտնվող հուղարկավորման խցից դուրս եկող նեղ թունելով (20х20սմ) ռոբոտ ուղարկեցին, որը դրանում հայտնաբերեց փայտե դռնակ՝ անագե բռնակներով, որից այն կողմ չկարողացավ շարժվել։ 10 տարի անց գիտնականները նոր ռոբոտ ուղարկեցին, որը կարող էր այդ դուռը բացել։ Ռոբոտը 2003 թվականին կարողացավ բացել դուռը, բայց չկարողացավ շատ խորանալ, որովհետև առանց այն էլ նեղ այս թունելն ավելի էր նեղանում այդ դռնակից այն կողմ։ Բայց այն հասցրեց ֆիքսել առջևում գտնվող մեկ այլ դռնակ։ Նոր ռոբոտ սկսեցին պատրաստել և այն բաց թողեցին 2013 թվականին։ Հայտնի չէ, թե ինչ հայտնաբերեց երրորդ ռոբոտը, քանի որ դրա հետազոտությունների արդյունքների վրա գաղտնիության կնիք դրեցին, սակայն այս գիտափորձից հետո զբոսաշրջիկներին կտրականապես արգելվեց բուրգերի ներսը մտնել։

Գաղտնի քաղաքը

Թեև այսքանով պաշտոնական տեղեկատվությունը վերջանում է այս թեմայի շուրջ, առկա են բազմաթիվ ոչ պաշտոնական լուրեր, որոնցից մեկն ակտիվորեն առաջ է մղվում ամերիկյան Քեյսիի հիմնադրամի կողմից։ Համաձայն այս վարկածի՝ երբ ռոբոտն անցել էր երկրորդ դռնով, Սֆինքսի առջևի թաթերի մոտ քարե մի պատ է բարձրացել, որի վրա հիերոգլիֆներ են եղել, որոնց վրա գրված է եղել ինչ-որ Վկայությունների սրահի մասին, որը գտնվում է Սֆինքսի տակ։

Պեղումների արդյունքում եգիպտացի հնէաբանները գտել էին այդ սենյակը, որը յուրօրինակ նախասրահ էր, որտեղից նրանք մեկ հարկ էլ էին ներքև իջել, ինչի արդյունքում հայտնվել էին կլոր սրահում, որից 3 թունել էր գնում դեպի Մեծ բուրգը։ Դրանից հետո շատ տարօրինակ բաներ սկսեցին կատարվել. ասում են, թե դրանցից մեկը փակված էր գիտությանն անհայտ ինչ-որ էներգետիկ դաշտով, որը հեռացրել են ինչ-որ մեծ մարդիկ։ Դրանից հետո խումբը հայտնվել է 12 հարկանի ստորգետնյա մի շենքում, որն ունի 10 կիլոմետր լայնություն ու 13 կիլոմետր երկարություն։ Քեյսիի հիմնադրամը հայտարարում է նաև, որ եգիպտական իշխանությունները թաքցնում են Տոտի գավազանը, որը համաշխարհային նշանակության հնէաբանական գտածո է և իր մեջ պարունակում է մարդկությանն անհայտ հզորագույն տեխնոլոգիաներ։

Ավելի շատ հարցեր, քան պատասխաններ

Ինչ խոսք, առաջին հայացքից Քեյսիի հետևորդների տեսությունն անհեթեթություն է թվում, ու ամեն ինչ այդպես էլ կլիներ, եթե եգիպտական իշխանությունները մասնակիորեն չհաստատեին ստորգետնյա քաղաքի հայտնաբերման փաստը։ Բնականաբար, նրանք չեն հաղորդել էներգետիկ դաշտերի մասին, ինչպես նաև երբևէ չեն փորձել ներթափանցել այդ քաղաք, սակայն ստորգետնյա քաղաքի գոյությունը փաստ է։ Այնպես որ, Սֆինքսն իր հերթական հանելուկն է առաջարկում մարդկությանը, իսկ մեզ մնում է սպասել այն հերոսին, ով կբացահայտի այն։

 

Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes