Յուրա Մովսիսյան. Օզբիլիսը հերոս է
ՍՊՈՐՏ«Սպարտակ» - «Լոկոմոտիվ» (1:2) Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի խաղում վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանը գովեստի խոսքեր է ասել իր ակումբակից Արաս Օզբիլիսի հասցեին: Մոսկովյան դերբիում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Սպարտակի» կազմում փոխարինման էր դուրս եկել 56-րդ րոպեին եւ, բավական ակտիվ մտնելով խաղի մեջ, դարձել էր նաեւ գոլային փոխանցման հեղինակ:
«Օզբիլիսը հերոս է»,- խաղից հետո նշել է Մովսիսյանը, որը դեռ չգիտի իր վնասվածքի բարդության աստիճանը, փոխանցում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ «Լոկոմոտիվի» դեմ խաղում Օզբիլիսը փոխարինել էր հենց Հայաստանի հավաքականի հարձակվողին: Հոկտեմբերի 19-ին Յուրա Մովսիսյանը կանցնի մանրակրկիտ բուժզննում, որը ցույց կտա նրա վնասվածքի լրջությունը:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



