Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել «Լոկոմոտիվ»-ի դեմ խաղի ժամանակ
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը ստիպված է եղել լքել խաղադաշտը Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի «Լոկոմոտիվ»-ի դեմ հանդիպման 55-րդ րոպեին:
Sport Express-ի տեղեկությունների համաձայն՝ Յուրան վնասվածք է ստացել մրցակցի պաշտպան Վեդրան Չորլուկայի հետ պայքարում և լքել խաղադաշտը՝ ձախ կողմում ունեցած ցավերի պատճառով: Ֆուտբոլիստը բժշկական հետազոտություն կանցնի:
Հիշենենք, որ Մովսիսյանի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, ով գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



