Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել ընկերական խաղում
ՍՊՈՐՏՖուտզալի Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթել է ընկերական խաղում:Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականը Կիպրոսում է և նախապատրաստվում է ֆուտզալի աշխարհի գավաթի ը նտրական 4-րդ խմբի մրցաշարին: Հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Նիկոսիայի «Արարատ» ակումբի հետ: Թիմը հաղթեց 8:1 հաշվով: Երեք գոլի հեղինակ է դարձել Հենրիկ Գրիգորյանը, 2 գոլ խփել է Գարեգին Մաշումյանը, մեկական անգամ աչքի են ընկել Արմեն Բաբայանը, Հակոբ Դոքմանյանը և Սարգիս Նասիբյանը:
Հոկտեմբերի 22-25-ը Կիպրոսում կկայանա ֆուտզալի աշխարհի գավաթի ընտրական 4-րդ խմբի մրցաշար: Հոկտեմբերի 22-ին առաջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Կիպրոսի, հոկտեմբերի 23-ին՝ Լատվիայի, հոկտեմբերի 25-ին՝ Էստոնիայի հավաքականի հետ:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



