Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տարել Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունում
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունում:Առաջին տուրում Մկրտչյանի թիմը խաղում էր Իսրայելը ներկայացնող «Ռիշո ն Լեզիոն» ակումբի հետ: Հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Մկրտչյանի թիմը՝ «Ուգրա»-ն հաղթել է 0,5/3,5 հաշվով:
Լևոն Արոնյանի «Սիբերիա»-ն ևս հաղթանակ է տոնել, սակայն Արոնյանը չի մասնակցել այս տուրին:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկված է «Սիբերիա» թիմի կազմում, որտեղ խաղում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վանգ Յուն: Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը կխաղա «Ուգրա»-ի կազմում, իսկ նրա թիմակիցները կլինեն Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



