Բլատերը կարող է մնալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում. Խորհրդական
ՍՊՈՐՏՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը ակտիվ մտածում է աշխարհի ամենահարուստ սպորտային կազմակերպության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին տված իր խոստումից հրաժարվելու հնարավորության մասին: Ինչպես հաղորդում է Reuters-ի ռուսական ծառայությունը՝ այդ մասին Sky News-ին հայտնել է նրա խորհրդականներից մեկը:
Կլաուս Շտոլկերը, ով Բլատերին խորհրդատվություն է տրամադրել վերջերս կայացած նախընտրական արշավի ժամանակ, ասել է, որ 79-ամյա շվեյցարացին կարող է մնալ նախագահ այն դեպքում, եթե չհայտնվի նրան փոխարինող «վստահելի թեկնածու»:
Բլատերը հայտարարել է իր հրաժարականի մասին մոտ երկու շաբաթ առաջ՝ վերընտրվելուց օրեր անց՝ ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի ֆոնին:
1
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
2
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն
3
Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ
4
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը
5
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը



