Բակո Սահակյանն ընդունել է ԿԽՄԿ տարածաշրջանային նորանշանակ ղեկավարին
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Պատրիկ Վիալին եւ ԼՂՀ-ում ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավար Դրագոսլավ Բլաժեւիչին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում ԿԽՄԿ գործունեությանը եւ մարդասիրական մի շարք ծրագրերի իրականացմանը:
Երկուստեք նշվել է ԿԽՄԿ-ի եւ Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների միջեւ փոխգործակցության բարձր մակարդակը եւ արձանագրված դրական դինամիկայի պահպանման կարեւորությունը:
1
Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա․ ընտանիքը հանրության օգնության կարիքն ո...
2
Անհետ կորած երեխաների որոնումները շարունակվում են
3
Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Հինգերորդ դասարանի աշակերտը դպրոցում կրակել է համադասարանցու ճակատին



