«Հրապարակ». Արա Աբրահամյանի քաղաքականություն մտնելու հայտարարությունը որոշակիորեն անակնկալ է եղել նաև իշխանությունների համար
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Որոշ լուրերով՝ Արա Աբրահամյանի քաղաքականություն մտնելու հայտարարությունը որոշակիորեն անակնկալ է եղել նաև իշխանությունների համար, քանի որ նախօրյակին՝ հանդիպումներից մեկում որոշվել է, որ այդ մասին Աբրահամյանը հայտարարելու է գարնանը, ընդ որում՝ նման պայմանավորվածություն եղել է նաև ռուսական կողմի հետ։ Որոշ իշխանականներ զարմացել են՝ ուղիղ եթերով տրվող ասուլիսի ժամանակ լսելով այդ մասին։
Իսկ երբ ասուլիսից հետո Արա Աբրահամյանը գնացել է նախագահական նստավայր, նույն աղբյուրները պնդում են, որ բավականին լարված զրույց է ընթացել Սերժ Սարգսյանի մոտ։ Վերջինս կրկնել է նախկինում հնչեցրած իր միտքը. «Մտիր քաղաքականություն, բայց իմացիր, որ 2 տոկոսից ավել չես կարողանալու ստանալ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա․ ընտանիքը հանրության օգնության կարիքն ո...
2
Անհետ կորած երեխաների որոնումները շարունակվում են
3
Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Հինգերորդ դասարանի աշակերտը դպրոցում կրակել է համադասարանցու ճակատին



