Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀԿ-ն պատրաստ է հանրաքվեի ընթացքում համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի շտաբը կձևավորի առաջիկա օրերի ընթացքում և կսկսի ակտիվ քարոզարշավը:

Հոկտեմբերի 20-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Դուք արդեն տեղյակ եք, որ կուսակցության գործադիր մարմնի նիստի ընթացքում հանրապետության ղեկավարը վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է ձևավորել հանրաքվեի շտաբը և ղեկավարել այն: Առաջիկայում դուք ականատես կլինեք ձևավորված շտաբների ծրագրերի ներկայացմանը, քարոզչության գործընթացի մասնակցության նրանց ակտիվությանը: Մենք ակտիվ քարոզարշավ ենք իրականացնելու և հա նրությանն իրազեկելու ենք ոչ միայն լրատվամիջոցներով, այլ նաև տեղերում քաղաքացիների հետ հանդիպումների ձևաչափով»,- ընդգծեց պատգամավորը:

Գագիկ Մելիքյանը նշեց նաև, որ «Հանրաքվեի մասին» օրենքը թույլ է տալիս, որպեսզի վարչապետը գործադիրի ղեկավարի պարտականությունների հետ միաժամանակ ղեկավարի նաև հանրաքվեի շտաբը՝ շեշտելով, որ որևէ հակաօրինական քայլ այս առումով չի կատարվում: «Օրենքն ամբողջովին ուսումնասիրված է, և ամեն ինչ կատարվում է օրենքի տառին համապատասխան: Հակաօրինական որևէ քայլ, կարծում եմ, առաջիկա քարոզարշավի ընթացքում որևէ կուսակցության կողմից չի կատարվի»,- ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Հարցին, թե ինչպե՞ս է Հովիկ Աբրահամյանը հասցնելու համատեղել հանրաքվեի շտաբի ղեկավարումը և գործադիրի ղեկավարի իր պարտականությունները, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը նախընտրական շտաբներ ղեկավարելու մեծ փորձ ունի, և կարծում եմ, որ աշխատանքային ժամերից դուրս նույնպես կարելի է ղեկավարել քարոզչության շտաբը, որը չի խանգարի նրա հիմնական գործունեությանը: Մենք այստեղ որևէ խոչընդոտ չենք տեսնում, իսկ հակառակ պարագայում՝ նման որոշում չէր կայացվի»,- հավելեց նա:

Պատգամավորը նշեց, որ ՀՀԿ-ն քարոզչությունն իրականացնելու է ինչպես առանձին, այնպես էլ «այո»-ի կողմնակից քաղաքական ուժերի հետ համատեղ: «Նման համագործակցությանը մենք միշտ կողմնակից ենք եղել և ասել ենք, որ միշտ բաց ենք համագործակցության համար և պատրաստ ենք համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք նման ցանկություն կհայտնեն»,- ընդգծեց Մելիքյանը;

Նա նաև հավելեց, որ այլ քաղաքական ուժերի հետ միասնական շտաբ ձևավորլու հարց դեռ չի քննարկվել: Պատգամավորն ընդգծեց, որ նման հարց կքննարկվի, եթե լինի առաջարկ: «Մենք պայքարում ենք մեկ գաղափարի շուրջ, պայքարում ենք միասին և համատեղ, սակայն յուրաքանչյուր քաղաքական ուժ իր քարոզչությունն իրականացնում է իր ձևով: Եթե անհրաժեշտություն գտնենք, տեսնենք նման առաջարկ, կարծում եմ, որ դա քննարկման հարց կդառնա: Ես կարծում եմ, որ նման հարց առաջիկայում կառաջանա, և կլինեն քննարկումներ»,- մանրամասնեց պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև ընդգծեց, որ ՀՀ նախագահը քարոզարշավի ընթացքում իր լիազորությունների շրջանակում իրականացնելու է իր գործունեությունը:

Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան