Ատլետիկո Մադրիդի կիսապաշտպան Արդա Թուրանը հնարավոր է տեղափոխվի Միլան
ՍՊՈՐՏ«Ատլետիկո Մադրիդի» և Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանը հայտնվել է «Միլանի» տրանսֆերային հետաքրքրությունների շրջանակում:
Ինչպես հայտնում է «AS»-ը, միլանյան թիմի ներկայացուցիչները կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ: Պարբերականի հավաստմամբ՝ 28-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու մտադրությունը «Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչինն է:
Հարկ է նշել, որ Թուրանը «Ատլետիկոյի» հետ մինչև 2017 թվականը պայմանագիր ունի, իսկ հրաժարագինը կազմում է 41 միլիոն եվրո:
Լա լիգայի ավարտված առաջնությունում Արդա Թուրանը մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



