Մխիթարյանը չի մեկնել Բաքու
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Գաբալայի» հետ մրցելու համար մեկնել է Բաքու: Թիմի հետ չի մեկնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Օդանավակայանում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յուահիմ Վատցկեն ասել է. «Մենք զրուցել ենք Մխիթարյանի հետ և եկել ենք այն եզրակացության, որ բոլորի համար ավելի լավ կլինի, եթե նա բաց թողնի առաջիկա խաղը»:
Հիշեցնենք, որ «Գաբալա» – «Բորուսիա» մրցավեճը կկայանա վաղը` հոկտեմբերի 22-ին:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



