Թագավորի գործ էիք սարքել...ախորժակներիդ քացախ
ԲԼՈԳԼիլիթ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջերս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության ժամանակ պահանջեց, որպեսզի ճանապարհային ոստիկանները աշխատեն ռեժիմով, հստակ ժամային գրաֆիկով: Արդյունքում ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ՃՈ աշխատանքը գոնե ինձ համար ակնհայտորեն բարելավվել է (լուրջ, որպես վարորդ եմ ասում), հատկապես տեսանելի է դպրոցների աշխատանքային ժամերին ոստիկանների կանոնակարգված աշխատանքը, ինչպես նաև կարգուկանոնը ճանապարհատրանսպորտային պատահարների և ծանրաբեռնված երթևեկության պայմաններում:
Հիմա խոսքս ուղղում եմ այսպես կոչված ՛՛գայիշնիկներին՛՛. Այ ձեր հոգուն ղուրբան, պարտադիր ձեր շեֆը պետք է ձեռքը սեղանով տա՞ր, որ սկսեիք նորմալ աշխատել: Թե չէ թագավորի գործ էիք սարքել՝ երբ ուզում էիք ընդմիջում էիք անում, ըստ ճաշակի ՛՛ռեյդի՛՛ էիք դուրս գալիս:
Ոնց որ ասում են՝ ախորժակներիդ քացախ: