Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


10 բարի կոմեդիաներ ջերմ երեկոյի համար

ԼԱՅՖ

BlogNews-ը գրում է.

Աշնանն ավելի շատ ժամանակ ես ուզում անցկացնել տանը՝ հարազատների ու մտերիմների հետ։
Երբ պատուհանից այն կողմ խոնավ ու ցուրտ է, ավելի լավ զբաղմունք, քան սիրելի մարդկանց հետ որևէ բարի ֆիլմն դիտելն է, չես գտնի։

Ձեզ ենք առաջարկում 10 ֆիլմեր, որոնք դիտելուց հետո հոգիդ մի տեսակ ջերմանում է։

① 

Շեֆ-խոհարար
Chef

Ֆիլմի սյուժեն ծավալվում է շեֆ-խոհարար Կարլ Կասպերի շուրջ, ում մարմնավորում է Ջոն Ֆավրոն։ Լոս Անջելեսի հայտնի ռեստորաններից մեկում աշխատանքը կորցնելուց հետո նա որոշում է իր ճաշարանը բացել անիվների վրա, որպեսզի վերագտնի կորցրած խոհարարական ներշնչանքն ու միաժամանակ փորձի հարթել հարաբերություններն իր ընտանիքի հետ։ Ֆիլմը նույնքան գունագեղ, եթերային ու հյութեղ է, որքան շեֆ-խոհարարի պատրաստած ուտեստները։ Հրաշալի ընտանեկան կոմեդիա...

② 

Լիալուսնի թագավորությունը 
Moonrise Kingdom

Դեռահաս սիրահարները փախչում են մեծահասակներից։ Սեմ Շակասկին բոյսկաուտ է, որբ, ումից հրաժարվել են նրան որդեգրած ծնողները, իսկ Սյուզի Բիշոփը՝ 12-ամյա ինքնամփոփ աղջիկ, ով ապրում է կախարդական աշխարհների երազանքներով։ Փոքր-ինչ տարօրինակ, արտասովոր ֆիլմ, սակայն հենց դրանում է կայանում այս ֆիլմի ողջ հմայքը։ Խորհուրդ է տրվում դիտել ամբողջ ընտանիքով։

③ 

Դոն Ժուանի կրքերը
Don Jon

Ջոն Մարտելոյի մոտ ամեն ինչ դասավորված է խիստ կանոններով. նրա բնակարանը, մեքենան, ընտանիքը, ֆիթնեսը, կանայք։ Նա սրտանց ցանկանում է փոխվել հանուն այն աղջկա, ով, թվում է, թե նրա ողջ կյանքի սերն է, սակայն մի ձախողումը հաջորդում է մյուս ձախողումներին։ Գլխավոր հերոսի զվարճալի փոխակերպումներն անպայման կբարձրացնեն ձեր տրամադրությունը։

④

Քո դեպքը 
A Case of You

Սեմ անունով երիտասարդ տղան սրճարանում հանդիպում է Բըրդի անունով գեղեցիկ ու հաճելի մատուցողուհուն և... իհարկե սիրահարվում։ Սակայն աղջկան հեռացնում են աշխատանքից՝ ուշանալու պատճառով, ու Սեմը կորցնում է նրան։ Իսկ ինչպե՞ս գտնել աղջկան, եթե միայն նրա անունը գիտես. իհարկե սոցիալական ցանցերում։ Գտնելով նրա էջը՝ ամաչկոտ Սեմը չի համարձակվում միանգամից գրել աղջկան և դրա փոխարեն կենտրոնանում է սոցցանցում նրա էջի վրա ու որոշում կատարյալ ընկեր դառնալ Բըրդիի համար։

⑤ 

Գրանդ Բուդապեշտ հյուրանոց
The Grand Budapest Hotel

Ֆիլմը պատմում է լեգենդար կոնսերժ Գուստավի և նրա երիտասարդ ընկերոջ՝ բեռնակիր Զերո Մուստաֆայի մասին։ Հյուրանոցի աշխատակիցները Վերածննդի դարաշրջանի թանկարժեք գեղանկարների գողության ու դրանց փնտրտուքի, հարուստ ընտանիքի հսկայական կարողության համար մղվող պայքարի և 20-րդ դարի երկու պատերազմների արդյունքում Եվրոպայում տեղի ունեցող փոփոխությունների ականատեսն են դառնում։ 
Դրամայի և դետեկտիվի էլեմենտներով հագեցած լավագույն կոմեդիաներից մեկն է։ Այն պետք է դիտել առանց շտապելու, տաքուկ անկողնում, մի բաժակ թեյով ու համեղ թխվածքաբլիթներով։

⑥

 Բառեր և նկարներ
Words and Pictures

Ֆիլմը հմտորեն նկարագրում է արվեստի տարբեր տեսակների միջև մրցակցությունը։ Անգլերեն լեզվի ուսուցիչն ու արվեստի ուսուցիչը հանդիպում են վերապատրաստման դպրոցում։ Նրանց միջև բարդ հարաբերություններ են սկսվում, որոնք սկիզբ են դնում պատերազմին։ Նրանց ուսանողներն այժմ փորձում են ապացուցել՝ որն է ավելի հզոր՝ բառը, թե՝ պատկերը։

⑦ 

Սուրբ Վինսենթ
St. Vincent

Հաճելի ընտանեկան ֆիլմ, որը հրաշալի կերպով ներառում է իր մեջ կոմեդիայի և դրամայի տարրերը։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են բարդ բնավորություն ունեցող փնթփնթան վետերանի ու Օլիվեր անունով 12-ամյա սովորական տղայի բարդ հարաբերությունների շուրջ։ Սա իրական ընկերության օրինակ է, որը ծնվեց անկեղծ թշնամանքից ու միմյանց հանդեպ արհամարհանքից, սակայն փոխեց երկուսին էլ ու օգնեց միմյանց բոլորովին նոր հայացքով նայել։

⑧

 Թաղված սիրո մեջ
Stuck in Love

Ֆիլմը չափազանց իրական է նկարահանված։ Սյուժեն պատմում է սովորական մարդկանց կյանքի մասին, նրանց ընտանիքներում առկա խնդիրների ու կյանքում ունեցած անհաջողությունների մասին։ Հրաշալի երաժշտական մթնոլորտ, դերասանական հրաշալի խաղ, հետաքրքիր ու օրիգինալ երկխոսություններ, որոնք ապահովում են ֆիլմի կատարյալ ընտրությունը՝ երեկոյան առանց շտապելու կինոդիտման համար։

⑨ 

Ֆրենսիս Հա
Frances Ha

Ֆրենսիսն ապրում է Նյու Յորքում, սակայն նա չունի իր սեփական տունը։ Նա աշխատում է պարային թատրոնում, սակայն իրականում պարուհի չէ։ Նա Սոֆիի լավագույն ընկերուին է, սակայն այժմ նրանք գրեթե չեն շփվում։ Ֆրենսիսն ավելին է ցանկանում, քան կարող է թույլ տալ իրեն, սակայն, միևնույն է, կյանքը հեշտությամբ է ապրում՝ անհոգ ու լի շքեղություններով։ Սա ոչ պակաս կրքոտ, խորն ու անկանխատեսելի պատմություն է ընկերության մասին, քան յուրաքանչյուր սիրային պատմություն։

⑩ 

Հոգու խոհանոց
Soul Kitchen

Զինոս Կազանզակիսը ոչ այնքան ժողովրդականություն վայելող ռեստորան ունի Գամբուրգայում։ Նրա հանդարտ կյանքն իր հունով է ընթանում, մինչև նրա գլխին չեն ընկնում բոլոր 33 դժբախտությունները։ Ֆիլմը թեթև է ընկալման համար, գերբեռնված չէ դրամատիկ պահերով, իսկ լավ երաժշտության ու համեղ ուտեստների հրաշալի համադրությունը զգալիորեն լավացնում են կինոդիտման տրամադրությունը, և դուք իսկապես կցանկանաք ինչ-որ օրիգինալ բան պատրաստել հարազատների համար։ 

Բաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինԻրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Նոր փոփոխություն՝ մինչև 200 հազար դրամ ստացողների և տաքսու վարորդների համարԶելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԳիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Այս բանջարեղենը անմիջապես սպանում է երիկամներըԵվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում Հայաստանը կգնի՞ գազ հարևան երկրներից Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան. ֆոն դեր Լայեն Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանԹուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Տղամարդը փորձել է սպանել իր 19-ամյա դստերը՝ ամուսնանալուց հրաժարվելու համարՌուբիոն Լավրովին սպասում է հոկտեմբերի վերջին Ատլանտայում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութԱդրբեջանն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է Թուրքիայի 31 քաղաքացու Ուկրաինայի կարգավորման շուրջ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած բանակցությունները արդյունավետ էին․ Ուիթքոֆ 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը Քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր ՌԴ ԱԻՆ փրկարարները մարել են ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Լուգանսկի կենտրոնում գտնվող հեռախոսային ընկերության շենքում բռնկված հրդեհը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին Ձերբակալություններ` Ստեփանավանում Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ Երևանում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար ՂումաշյանՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին Կրեմլը դեռևս չի ծանոթացել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին. Պեսկով Գազ չի լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն․ հասցեներ Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Եթե Միացյալ Նահանգների օգնությունը չլիներ, Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա. Ռուբիո Բժիշկները փրկել են 367 գրամ քաշով նորածնին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ինԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար