Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


10 բարի կոմեդիաներ ջերմ երեկոյի համար

LIFE

BlogNews-ը գրում է.

Աշնանն ավելի շատ ժամանակ ես ուզում անցկացնել տանը՝ հարազատների ու մտերիմների հետ։
Երբ պատուհանից այն կողմ խոնավ ու ցուրտ է, ավելի լավ զբաղմունք, քան սիրելի մարդկանց հետ որևէ բարի ֆիլմն դիտելն է, չես գտնի։

Ձեզ ենք առաջարկում 10 ֆիլմեր, որոնք դիտելուց հետո հոգիդ մի տեսակ ջերմանում է։

① 

Շեֆ-խոհարար
Chef

Ֆիլմի սյուժեն ծավալվում է շեֆ-խոհարար Կարլ Կասպերի շուրջ, ում մարմնավորում է Ջոն Ֆավրոն։ Լոս Անջելեսի հայտնի ռեստորաններից մեկում աշխատանքը կորցնելուց հետո նա որոշում է իր ճաշարանը բացել անիվների վրա, որպեսզի վերագտնի կորցրած խոհարարական ներշնչանքն ու միաժամանակ փորձի հարթել հարաբերություններն իր ընտանիքի հետ։ Ֆիլմը նույնքան գունագեղ, եթերային ու հյութեղ է, որքան շեֆ-խոհարարի պատրաստած ուտեստները։ Հրաշալի ընտանեկան կոմեդիա...

② 

Լիալուսնի թագավորությունը 
Moonrise Kingdom

Դեռահաս սիրահարները փախչում են մեծահասակներից։ Սեմ Շակասկին բոյսկաուտ է, որբ, ումից հրաժարվել են նրան որդեգրած ծնողները, իսկ Սյուզի Բիշոփը՝ 12-ամյա ինքնամփոփ աղջիկ, ով ապրում է կախարդական աշխարհների երազանքներով։ Փոքր-ինչ տարօրինակ, արտասովոր ֆիլմ, սակայն հենց դրանում է կայանում այս ֆիլմի ողջ հմայքը։ Խորհուրդ է տրվում դիտել ամբողջ ընտանիքով։

③ 

Դոն Ժուանի կրքերը
Don Jon

Ջոն Մարտելոյի մոտ ամեն ինչ դասավորված է խիստ կանոններով. նրա բնակարանը, մեքենան, ընտանիքը, ֆիթնեսը, կանայք։ Նա սրտանց ցանկանում է փոխվել հանուն այն աղջկա, ով, թվում է, թե նրա ողջ կյանքի սերն է, սակայն մի ձախողումը հաջորդում է մյուս ձախողումներին։ Գլխավոր հերոսի զվարճալի փոխակերպումներն անպայման կբարձրացնեն ձեր տրամադրությունը։

Քո դեպքը 
A Case of You

Սեմ անունով երիտասարդ տղան սրճարանում հանդիպում է Բըրդի անունով գեղեցիկ ու հաճելի մատուցողուհուն և... իհարկե սիրահարվում։ Սակայն աղջկան հեռացնում են աշխատանքից՝ ուշանալու պատճառով, ու Սեմը կորցնում է նրան։ Իսկ ինչպե՞ս գտնել աղջկան, եթե միայն նրա անունը գիտես. իհարկե սոցիալական ցանցերում։ Գտնելով նրա էջը՝ ամաչկոտ Սեմը չի համարձակվում միանգամից գրել աղջկան և դրա փոխարեն կենտրոնանում է սոցցանցում նրա էջի վրա ու որոշում կատարյալ ընկեր դառնալ Բըրդիի համար։

⑤ 

Գրանդ Բուդապեշտ հյուրանոց
The Grand Budapest Hotel

Ֆիլմը պատմում է լեգենդար կոնսերժ Գուստավի և նրա երիտասարդ ընկերոջ՝ բեռնակիր Զերո Մուստաֆայի մասին։ Հյուրանոցի աշխատակիցները Վերածննդի դարաշրջանի թանկարժեք գեղանկարների գողության ու դրանց փնտրտուքի, հարուստ ընտանիքի հսկայական կարողության համար մղվող պայքարի և 20-րդ դարի երկու պատերազմների արդյունքում Եվրոպայում տեղի ունեցող փոփոխությունների ականատեսն են դառնում։ 
Դրամայի և դետեկտիվի էլեմենտներով հագեցած լավագույն կոմեդիաներից մեկն է։ Այն պետք է դիտել առանց շտապելու, տաքուկ անկողնում, մի բաժակ թեյով ու համեղ թխվածքաբլիթներով։

 Բառեր և նկարներ
Words and Pictures

Ֆիլմը հմտորեն նկարագրում է արվեստի տարբեր տեսակների միջև մրցակցությունը։ Անգլերեն լեզվի ուսուցիչն ու արվեստի ուսուցիչը հանդիպում են վերապատրաստման դպրոցում։ Նրանց միջև բարդ հարաբերություններ են սկսվում, որոնք սկիզբ են դնում պատերազմին։ Նրանց ուսանողներն այժմ փորձում են ապացուցել՝ որն է ավելի հզոր՝ բառը, թե՝ պատկերը։

⑦ 

Սուրբ Վինսենթ
St. Vincent

Հաճելի ընտանեկան ֆիլմ, որը հրաշալի կերպով ներառում է իր մեջ կոմեդիայի և դրամայի տարրերը։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են բարդ բնավորություն ունեցող փնթփնթան վետերանի ու Օլիվեր անունով 12-ամյա սովորական տղայի բարդ հարաբերությունների շուրջ։ Սա իրական ընկերության օրինակ է, որը ծնվեց անկեղծ թշնամանքից ու միմյանց հանդեպ արհամարհանքից, սակայն փոխեց երկուսին էլ ու օգնեց միմյանց բոլորովին նոր հայացքով նայել։

 Թաղված սիրո մեջ
Stuck in Love

Ֆիլմը չափազանց իրական է նկարահանված։ Սյուժեն պատմում է սովորական մարդկանց կյանքի մասին, նրանց ընտանիքներում առկա խնդիրների ու կյանքում ունեցած անհաջողությունների մասին։ Հրաշալի երաժշտական մթնոլորտ, դերասանական հրաշալի խաղ, հետաքրքիր ու օրիգինալ երկխոսություններ, որոնք ապահովում են ֆիլմի կատարյալ ընտրությունը՝ երեկոյան առանց շտապելու կինոդիտման համար։

⑨ 

Ֆրենսիս Հա
Frances Ha

Ֆրենսիսն ապրում է Նյու Յորքում, սակայն նա չունի իր սեփական տունը։ Նա աշխատում է պարային թատրոնում, սակայն իրականում պարուհի չէ։ Նա Սոֆիի լավագույն ընկերուին է, սակայն այժմ նրանք գրեթե չեն շփվում։ Ֆրենսիսն ավելին է ցանկանում, քան կարող է թույլ տալ իրեն, սակայն, միևնույն է, կյանքը հեշտությամբ է ապրում՝ անհոգ ու լի շքեղություններով։ Սա ոչ պակաս կրքոտ, խորն ու անկանխատեսելի պատմություն է ընկերության մասին, քան յուրաքանչյուր սիրային պատմություն։

⑩ 

Հոգու խոհանոց
Soul Kitchen

Զինոս Կազանզակիսը ոչ այնքան ժողովրդականություն վայելող ռեստորան ունի Գամբուրգայում։ Նրա հանդարտ կյանքն իր հունով է ընթանում, մինչև նրա գլխին չեն ընկնում բոլոր 33 դժբախտությունները։ Ֆիլմը թեթև է ընկալման համար, գերբեռնված չէ դրամատիկ պահերով, իսկ լավ երաժշտության ու համեղ ուտեստների հրաշալի համադրությունը զգալիորեն լավացնում են կինոդիտման տրամադրությունը, և դուք իսկապես կցանկանաք ինչ-որ օրիգինալ բան պատրաստել հարազատների համար։ 

Olympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation