Ռաուլ. Ռոնալդուն 6 տարում «Ռեալի» համար արեց ավելին, քան ես՝ 20 տարում
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը գովեստի խոսքեր է ասել Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:
«Այն, ինչ անում է Ռոնալդուն, աներեւակայելի է: Մեկ մրցաշրջանում միջինը խփելով 50 գոլ՝ Ռոնալդուն 6 տարում ավելին արեց «Ռեալի» համար, քան ես՝ 20 տարում: Հուսով եմ՝ նա կշարունակի նույն ոգով եւ Արքայական ակումբին կօգնի նվաճել տիտղոսներ»,- ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսի» հարձակվող Ռաուլի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն է եւ 323 գոլ է խփել մադրիդյան ակումբում: Այդ ցուցանիշով Ռոնալդուն նրան զիջում է ընդամենը 10 գոլ:
1
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
2
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն
3
Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ
4
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը
5
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը



