Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի առաջին օրը վաճառվել է 240 հազար տոմս
ՍՊՈՐՏՌիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի տոմսերի առաջին օրվա վաճառքի ժամանակ բրազիլացիները գնել են ավելի քան 240 հազար տոմս:
Տոմսերի վաճառքի ցուցանիշները նախորդ օրվա ընթացքում բավականին հաջող է եղել: Միայն տոմսերի վաճառքի մեկնարկի մեկ ժամում վաճառվել է 120 հազար տոմս:
Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-21-ը`17 օրում, աշխարհի 205 երկրից մոտ 10 հազար 500 մարզիկ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Ռիոյի օլիմպիական խաղերն առաջին խաղերն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա: Խաղերի ընթացքում կարող են վաճառվել ավելի քան 7,5 միլիոն տոմս:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



