Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի Քրիստինա Մանգասարյանը՝ ակումբային երաժշտության, ամուսնու և մեկ տարեկան որդու մասին

ԼԱՅՖ

BlogNews-ը գրում է.

Քրիստինա Մանգասարյանը լայն մասսաներին ծանոթ դարձավ «Հայաստանի ձայնը 2» նախագծից: Ջազ, ֆանկ, սոուլ ոճում երգող երգչուհին այսօր ներկայանում է իր «Absolut» բենդով տարբեր ակումբներում: Երգչուհին մեծացել է երաժիշտների ընտանիքում, հայրը երգիչ-կիթառահար Գեորգի Մանգասարյանն է: BlogNews.am-ի հետ զրույցի ընթացքում Քրիստինան խոստովանեց, որ երգել սկսել է ուշ՝ քսան տարեկանում. «Ուզում էի շարունակել վոկալով զբաղվել, բայց սկսեցի զբաղվել ատամնաբույժի աշխատանքով: Մի անգամ Վերջին զանգիս եմ երգել բեմից՝ 17 տարեկանում, հետո, երբ ատամնաբույժի մասնագիտություն էի սովորում, այնտեղ՝ ինստիտուտում, երգում էի ինչ-որ միջոցառումների ընթացքում: Դրանք պարզապես սիրողական էին, իսկ երբ ավարտեցի, որոշեցի, որ պետք է ավելի լուրջ զբաղվեմ երգով, խումբ հավաքեցի: Մասնակցեցի «Հայաստանի ձայնը 2» նախագծին, և այդպես ամեն ինչ սկսվեց»: Քրիստինան հավելեց, որ չնայած հայրն այնքան էլ կողմ չէր, որ ինքը զբաղվի երգեցողությամբ, բայց ինքն արեց դա:

Քրիստինան այսօր իր բենդի հետ երգում է երևանյան տարբեր ակումբներում և նշում, որ ակումբային կուլտուրան բավականին զարգացած է. «Շատ ակումբներ կամ սրճարաններ երբ նոր են բացվում, հաճախ ուզում են կենդանի երաժշտություն: Ակումբներ կային, որ պարային էին, հիմա փոխել են իրենց ձևաչափը: Հնարավոր է, որ ակումբում քիչ են վարձատրում, բայց դա երգչից էլ է կախված, նայած, թե որքան ճկուն կլինի»: Քանի որ Քրիստինան ունի երկրորդ մասնագիտություն, ակումբներում երգելու ֆինանսական կողմի մասին շատ չի մտահոգվում: «Ես ատամնաբույժ եմ, բայց այն ժամանակ երբ սկսեցի երգել, ես աշխատում էի, և մի հետաքրքիր բան ասեմ. երգն ինձ օգնեց, որ գումար աշխատեմ և կարողանամ ատամնաբուժական սարքավորումներ գնել»,-ընդգծեց նա:  

Քրիստինան ամուսնացած է, նրա ամուսինը խմբի բաս-կիթառահարն է, նրանք հաճախ են միասին երաժշտությունը քննարկում: «Ես և ամուսինս միշտ խոսելով ենք տուն մտնում, ու քանի որ հիմա բնակվում ենք ամուսնուս ընտանիքի հետ, մեկ-մեկ մտածում եմ՝ հիմա էլի կասեն՝ նորից երաժշտությունն են քննարկում,-անկեղծացավ Քրիստինան,-մենք ավելի շատ խոսում ենք երաժշտությունից, քան վիճում ենք իրար հետ: Հաճախ լինում է, որ իրար տարբեր խորհուրդներ ենք տալիս, քանի որ ես ինքս հասկանում եմ երաժշտությունից: Երբ աշխատանքի մեջ ենք, ես նրան որպես գործընկեր եմ ընդունում»:

 

Երգչուհին  նշում է, որ ամուսինը նրան շատ է քաջալերում, չի թողնում, որ հուսահատվի, իսկ բենդում նրա դերը մեծ է: «Չնայած նա մարդկանց մեջ իրեն չափազանց համեստ է պահում, բայց նրա լուման այս հարցում շատ մեծ է, նա է ինձ ստիպում միշտ առաջ գնալ,-խոստովանեց Քրիստինան ու հավելեց,-չեմ կարող ասել, որ ամեն անգամ ինձ համբուրում է համերգից առաջ, բայց միշտ հուսադրում է»:

Ավելի հայտնի դառնալու համար տեսահոլովակի առկայությունն այսօր կարծես անհրաժեշտություն է դարձել, Քրիստինան, համաձայն լինելով այս դիտարկմանը, պատրաստվում է մոտ ապագայում տեսահոլովակ ներկայացնել. «Ինձ առաջարկել են, որ հայկական ժողովրդական մի երգ ներկայացնեմ էստրադային ժանրում: Պետք է լինի նաև տեսահոլովակ, իսկ թե երբ կվերջացնեմ, դեռ դժվարանում եմ ասել: Գիտեմ, որ գուցե ժողովրդական երգիչները քննադատեն, բայց այն իմ տարբերակով եմ կատարելու, ավելի լավ է այդպես, քան արաբական, հնդկական ոճի մեջ ինչ-որ նոր երգ ներկայացնեմ»:

Աշխատանքին զուգահեռ երգչուհին մեծացնում է իր մեկ տարեկան որդուն, ում անվանել են Վիկտոր: «Մենք անունը ոչ մեկի պատվին չենք դրել, ես և ամուսինս ենք որոշել, մենք կարծում ենք, որ անունը մեծ դեր է խաղում մարդու կյանքում, և մեր ճանաչած բոլոր Վիկտորները բավականին հաջողակ են և սիրված: Ես և ամուսինս այնքան էլ կողմ չենք, երբ երեխայի անունը դնում են ինչ-որ մեկի պատվին: Երբ որդիս փոքրիկ էր, նրա համար երգում էի Մոցարտի «Օրորոցայինը», և նա քնում էր, իսկ հիմա ինքն է իրեն քնեցնում»,-եզրափակեց նա:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Հայաստանը կգնի՞ գազ հարևան երկրներից Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան. ֆոն դեր Լայեն Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանԹուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Տղամարդը փորձել է սպանել իր 19-ամյա դստերը՝ ամուսնանալուց հրաժարվելու համարՌուբիոն Լավրովին սպասում է հոկտեմբերի վերջին Ատլանտայում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութԱդրբեջանն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է Թուրքիայի 31 քաղաքացու Ուկրաինայի կարգավորման շուրջ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած բանակցությունները արդյունավետ էին․ Ուիթքոֆ 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը Քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր ՌԴ ԱԻՆ փրկարարները մարել են ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Լուգանսկի կենտրոնում գտնվող հեռախոսային ընկերության շենքում բռնկված հրդեհը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին Ձերբակալություններ` Ստեփանավանում Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ Երևանում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար ՂումաշյանՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին Կրեմլը դեռևս չի ծանոթացել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին. Պեսկով Գազ չի լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն․ հասցեներ Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Եթե Միացյալ Նահանգների օգնությունը չլիներ, Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա. Ռուբիո Բժիշկները փրկել են 367 գրամ քաշով նորածնին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ինԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար Արաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետWSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Երբ կբարձրանա ռուբլու կուրսըԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանԱվելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին Օրերը զգալիորեն կցրտեն. եղանակի կանխատեսումԹրամփը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել բողոքի ցույցերի դեմ ԱՄՆ-ն պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համարղ Արաղչի Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողԲժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՀակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խnցել Էր Ռիադի մոտակայքում Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին