Ереван, 18.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի Քրիստինա Մանգասարյանը՝ ակումբային երաժշտության, ամուսնու և մեկ տարեկան որդու մասին

ЛАЙФ

BlogNews-ը գրում է.

Քրիստինա Մանգասարյանը լայն մասսաներին ծանոթ դարձավ «Հայաստանի ձայնը 2» նախագծից: Ջազ, ֆանկ, սոուլ ոճում երգող երգչուհին այսօր ներկայանում է իր «Absolut» բենդով տարբեր ակումբներում: Երգչուհին մեծացել է երաժիշտների ընտանիքում, հայրը երգիչ-կիթառահար Գեորգի Մանգասարյանն է: BlogNews.am-ի հետ զրույցի ընթացքում Քրիստինան խոստովանեց, որ երգել սկսել է ուշ՝ քսան տարեկանում. «Ուզում էի շարունակել վոկալով զբաղվել, բայց սկսեցի զբաղվել ատամնաբույժի աշխատանքով: Մի անգամ Վերջին զանգիս եմ երգել բեմից՝ 17 տարեկանում, հետո, երբ ատամնաբույժի մասնագիտություն էի սովորում, այնտեղ՝ ինստիտուտում, երգում էի ինչ-որ միջոցառումների ընթացքում: Դրանք պարզապես սիրողական էին, իսկ երբ ավարտեցի, որոշեցի, որ պետք է ավելի լուրջ զբաղվեմ երգով, խումբ հավաքեցի: Մասնակցեցի «Հայաստանի ձայնը 2» նախագծին, և այդպես ամեն ինչ սկսվեց»: Քրիստինան հավելեց, որ չնայած հայրն այնքան էլ կողմ չէր, որ ինքը զբաղվի երգեցողությամբ, բայց ինքն արեց դա:

Քրիստինան այսօր իր բենդի հետ երգում է երևանյան տարբեր ակումբներում և նշում, որ ակումբային կուլտուրան բավականին զարգացած է. «Շատ ակումբներ կամ սրճարաններ երբ նոր են բացվում, հաճախ ուզում են կենդանի երաժշտություն: Ակումբներ կային, որ պարային էին, հիմա փոխել են իրենց ձևաչափը: Հնարավոր է, որ ակումբում քիչ են վարձատրում, բայց դա երգչից էլ է կախված, նայած, թե որքան ճկուն կլինի»: Քանի որ Քրիստինան ունի երկրորդ մասնագիտություն, ակումբներում երգելու ֆինանսական կողմի մասին շատ չի մտահոգվում: «Ես ատամնաբույժ եմ, բայց այն ժամանակ երբ սկսեցի երգել, ես աշխատում էի, և մի հետաքրքիր բան ասեմ. երգն ինձ օգնեց, որ գումար աշխատեմ և կարողանամ ատամնաբուժական սարքավորումներ գնել»,-ընդգծեց նա:  

Քրիստինան ամուսնացած է, նրա ամուսինը խմբի բաս-կիթառահարն է, նրանք հաճախ են միասին երաժշտությունը քննարկում: «Ես և ամուսինս միշտ խոսելով ենք տուն մտնում, ու քանի որ հիմա բնակվում ենք ամուսնուս ընտանիքի հետ, մեկ-մեկ մտածում եմ՝ հիմա էլի կասեն՝ նորից երաժշտությունն են քննարկում,-անկեղծացավ Քրիստինան,-մենք ավելի շատ խոսում ենք երաժշտությունից, քան վիճում ենք իրար հետ: Հաճախ լինում է, որ իրար տարբեր խորհուրդներ ենք տալիս, քանի որ ես ինքս հասկանում եմ երաժշտությունից: Երբ աշխատանքի մեջ ենք, ես նրան որպես գործընկեր եմ ընդունում»:

 

Երգչուհին  նշում է, որ ամուսինը նրան շատ է քաջալերում, չի թողնում, որ հուսահատվի, իսկ բենդում նրա դերը մեծ է: «Չնայած նա մարդկանց մեջ իրեն չափազանց համեստ է պահում, բայց նրա լուման այս հարցում շատ մեծ է, նա է ինձ ստիպում միշտ առաջ գնալ,-խոստովանեց Քրիստինան ու հավելեց,-չեմ կարող ասել, որ ամեն անգամ ինձ համբուրում է համերգից առաջ, բայց միշտ հուսադրում է»:

Ավելի հայտնի դառնալու համար տեսահոլովակի առկայությունն այսօր կարծես անհրաժեշտություն է դարձել, Քրիստինան, համաձայն լինելով այս դիտարկմանը, պատրաստվում է մոտ ապագայում տեսահոլովակ ներկայացնել. «Ինձ առաջարկել են, որ հայկական ժողովրդական մի երգ ներկայացնեմ էստրադային ժանրում: Պետք է լինի նաև տեսահոլովակ, իսկ թե երբ կվերջացնեմ, դեռ դժվարանում եմ ասել: Գիտեմ, որ գուցե ժողովրդական երգիչները քննադատեն, բայց այն իմ տարբերակով եմ կատարելու, ավելի լավ է այդպես, քան արաբական, հնդկական ոճի մեջ ինչ-որ նոր երգ ներկայացնեմ»:

Աշխատանքին զուգահեռ երգչուհին մեծացնում է իր մեկ տարեկան որդուն, ում անվանել են Վիկտոր: «Մենք անունը ոչ մեկի պատվին չենք դրել, ես և ամուսինս ենք որոշել, մենք կարծում ենք, որ անունը մեծ դեր է խաղում մարդու կյանքում, և մեր ճանաչած բոլոր Վիկտորները բավականին հաջողակ են և սիրված: Ես և ամուսինս այնքան էլ կողմ չենք, երբ երեխայի անունը դնում են ինչ-որ մեկի պատվին: Երբ որդիս փոքրիկ էր, նրա համար երգում էի Մոցարտի «Օրորոցայինը», և նա քնում էր, իսկ հիմա ինքն է իրեն քնեցնում»,-եզրափակեց նա:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

При поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян