«Բորուսիա»-ն Բաքվում ջախջախեց «Գաբալա»-ին
ՍՊՈՐՏՖուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում «Բորուսիա»-ին հաղթեց ադրբեջանական «Գաբալա»-ին հենց Բաքվում: «Գաբալա»-«Բորուսիա»` 1-3:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, դորտմունդյան ակումբին հաջողվեց խաղի հաշիվը բացել հանդիպման 31-րդ րոպեին: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: 7 րոպե անց Օբամեյանգը դարձավ դուբլի հեղինակ` հաշիվը դարձնելով 0-2: «Բորուսիա»-ն շարունակում էր տիրել նախաձեռնությանը նաև երկրորդ կեսում: Հանդիպման 72-րդ րոպեին Օբամեյանգը դարձավ նաև հեթ-տրիկի հեղինակ: Ադրբեջանական թիմը միայն վերջին րոպեին կարողացավ հեղինակության գնդակ խփել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա»-ի հետ չէր մեկնել Բաքու: Այդպիսի որոշում է կայացրել ակումբի ղեկավարությոփւնը՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
Այս հաղթանակից հետո «Բորուսիա»-ն գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը և ունի 5 միավոր: