Արոնյանը և Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունում
ՍՊՈՐՏՀայաստանի շախմատի հավաքականների անդամներ Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության նախավերջին տուրում միավոր կիսեցին մրցակիցների հետ:
Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը «Սիբերիա» թիմի կազմում ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: «Սիբերիա»-ն 3,5-2,5 հաշվով հաղթեց ադրբեջանական «Սոկար» թիմին:
Կանանց պայքարում Մկրտչյանը միավորը կիսեց Դինա Բելենկայայի հետ, իսկ «Ուգրա» թիմը 3,5-0,5 հաշվով հաղթեց «ՍՊԲ» թիմին:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկված է «Սիբերիա» թիմի կազմում, որտեղ խաղում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վանգ Յուն:
Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը խաղում է «Ուգրա»-ի կազմում, իսկ նրա թիմակիցներն են Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



