Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սոնա Շահգելդյան. «Չգիտես՝ ինչու որոշեցին, որ ես չպիտի մասնակցեմ «Նոր Ալիքին»

ԼԱՅՖ

NEWS.am STYLE- ը գրում է.

«Նոր Ալիք-2015» մրցույթում ես պետք է Գրիգոր Կյոկչյանի հետ հանդես գայի զուգերգով, բայց, չգիտես՝ ինչու, որոշեցին, որ ես չպիտի մասնակցեմ։ Որպես հաղթող՝ կցանկանայի հյուր լինել։ Ի վերջո, այս մրցույթում Հայաստանը ներկայացնող երգիչ-երգչուհիներից միայն ես եմ հաղթել». NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայտարարեց Սոնա Շահգելդյանը: Երգչուհին խոսեց նաեւ հայկական շոու-բիզնեսի, իր մրցակիցների եւ Գրիգոր Կյոկչյանի ելույթի մասին:

 

 -Սոնա հայկական շոու բիզնես անընդհատ նոր մարդիկ են մտնում։Չե՞ք վախենում նրանց հետ մրցակցելուց։

  -Իհարկե ոչ, որովհետև ես ունեմ կոնկրետ իմ լսարանը և իմ երգարվեստում ներկայացնում եմ տարբեր ժանրերի երգեր իմ հանդիսատեսի համար։ Կարևորը, որ լինես ժողովրդի կողմից սիրված։ Երգչուհին դժվարություններով պետք է առաջ գնա, բարձունքի հասնի և միշտ իր տեղում մնա։ Իսկ մարդիկ կան, որոնց այդ ամեն ինչը շատ հեշտ է տրվում և հեշտ էլ Աստված նրանց ձեռքից այդ ամենը վերցնում է՝ կարող են մեկ օրում գալ ու մեկ օրում էլ անհետանալ։ Ես չեմ համարում, որ ես նման երգչուհի եմ, իմ հանդիսատեսի համար սրտանց ու անկեղծ եմ աշխատում։ Դա եմ կարևորում և ընդհանրապես ոչնչից չեմ վախենում։

 -Իսկ կոնկրետ Ձեր ոճում ստեղծագործողներ կա՞ն Հայասատանում։

 -Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև կարծում եմ յուրաքանչյուր երգչուհու էլ դժվար է կրկնօրինակել։ Կան երգչուհիներ, որ ունեն իրենց տեսակը, իրենց ոճը, ու որքան էլ նմանակեն՝ չեն կարող։ Ես ինքս փորձում եմ ընդհանրապես ոչ ոքի չնմանակել, քանի որ մեր կայքերում սիրում են կոնֆլիկտ ստեղծել կոլեգաների հետ։ Ամեն դեպքում կարծում եմ, որ ամեն մեկն ունի իր տեղը, իր յուրովի դերը։

 

 -Այսինքն շոու բիզնես նոր մուտք գործած արտիստներին Ձեզմրցակից չե՞ք համարում։

 -Կապ չունի։ Հին լինեն թե նոր՝ ես ընդհանրապես ոչ մեկին ինձ մրցակից չեմ համարում։ Եթե որևէ մրցույթի մասնակցեի՝ բնականաբար էդ դեպքում մրցակիցներ կունենայի և կփորձեի իմ ձայնային տաղանդի շնորհիվ մնալ լավագույնը։ Բայց ես կոնֆլիկտային մարդ չեմ, մրցակցություն էդքան էլ չեմ սիրում, այդուհանդերձ, երբ մրցում եմ, միշտ սիրում եմ առաջինը լինել ու հաղթել՝ լավ իմաստով։

 -Դուք «Նոր Ալիք 2010» երգի մրցույթի հաղթողն եք։ Այս տարիհետևե՞լ եք մրցույթին։

  -Հետևել եմ։ Եվ ասեմ, թող բոլորն իմանան, որ ես պետք է Գրիգոր Կյոկչյանի հետ հանդես գայի զուգերգով, բայց ինչ-ինչ պատճառներով զարմացա, որ չմասնակցեցի։ Չգիտես՝ ինչու որոշեցին, որ ես չպիտի մասնակցեմ։ Որպես հաղթող՝ կցանկանայի հյուր լինել։ Ի վերջո այս մրցույթում Հայաստանը ներկայացնող երգիչ-երգչուհիներից միայն ես եմ հաղթել Հայաստանի տասը տարվա մասնակցության ընթացքում։ Իսկ «Նոր Ալիքին» հետևել եմ ու մեր ներկայացուցչին՝ Գրիգորին ի սրտե մաղթել եմ հաջողություն։

 

-Ի՞նչ կարծիքի եք նրա ելույթների մասին։

 -Անկեղծ եմ հիմա խոստովանում, ես չեմ սիրում ստել։ Որոշ ելույթներից գոհ եմ այո, որոշներից՝ ոչ իհարկե։ Կարող էր լինել ավելի լավ երգերի ընտրություն, կարող էր լինել ավելի լավ երգերի կատարում։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է՝ կներեք, ես սիրում եմ միշտ ճիշտ խոսել, ազատ։ Իսկ ընդհանրապես երգիչը չպիտի որևէ բանից վախենա։ Նա պետք է դուրս գա բեմ ու կապ չունի հիվանդ է, վատ է, միկրաֆոնն ընկավ, թե երգը լավը չէ՝ պիտի կարողանա լավ երգել. «Ֆալշ» երգողն ի՞նչ կապ ունի։ Երգողը պիտի լավ երգի։ Իսկ նրա ելույթներից որոշ առումներով գոհ եմ, սակայն որոշ առումներով ինձ անկեղծ չի գոհացրել։ Այդուհանդերձ սրտանց նրան միշտ հաջողություն եմ մաղթել:

Պատրաստեց՝Գասարջյան Սամվել

 

75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը Քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր ՌԴ ԱԻՆ փրկարարները մարել են ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Լուգանսկի կենտրոնում գտնվող հեռախոսային ընկերության շենքում բռնկված հրդեհը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին Ձերբակալություններ` Ստեփանավանում Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ Երևանում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար ՂումաշյանՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին Կրեմլը դեռևս չի ծանոթացել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին. Պեսկով Գազ չի լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն․ հասցեներ Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Եթե Միացյալ Նահանգների օգնությունը չլիներ, Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա. Ռուբիո Բժիշկները փրկել են 367 գրամ քաշով նորածնին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ինԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար Արաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետWSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Երբ կբարձրանա ռուբլու կուրսըԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանԱվելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին Օրերը զգալիորեն կցրտեն. եղանակի կանխատեսումԹրամփը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել բողոքի ցույցերի դեմ ԱՄՆ-ն պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համարղ Արաղչի Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողԲժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՀակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խnցել Էր Ռիադի մոտակայքում Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը Ստեփանավանում