Սոնա Շահգելդյան. «Չգիտես՝ ինչու որոշեցին, որ ես չպիտի մասնակցեմ «Նոր Ալիքին»
ЛАЙФNEWS.am STYLE- ը գրում է.
«Նոր Ալիք-2015» մրցույթում ես պետք է Գրիգոր Կյոկչյանի հետ հանդես գայի զուգերգով, բայց, չգիտես՝ ինչու, որոշեցին, որ ես չպիտի մասնակցեմ։ Որպես հաղթող՝ կցանկանայի հյուր լինել։ Ի վերջո, այս մրցույթում Հայաստանը ներկայացնող երգիչ-երգչուհիներից միայն ես եմ հաղթել». NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայտարարեց Սոնա Շահգելդյանը: Երգչուհին խոսեց նաեւ հայկական շոու-բիզնեսի, իր մրցակիցների եւ Գրիգոր Կյոկչյանի ելույթի մասին:

-Սոնա հայկական շոու բիզնես անընդհատ նոր մարդիկ են մտնում։Չե՞ք վախենում նրանց հետ մրցակցելուց։
-Իհարկե ոչ, որովհետև ես ունեմ կոնկրետ իմ լսարանը և իմ երգարվեստում ներկայացնում եմ տարբեր ժանրերի երգեր իմ հանդիսատեսի համար։ Կարևորը, որ լինես ժողովրդի կողմից սիրված։ Երգչուհին դժվարություններով պետք է առաջ գնա, բարձունքի հասնի և միշտ իր տեղում մնա։ Իսկ մարդիկ կան, որոնց այդ ամեն ինչը շատ հեշտ է տրվում և հեշտ էլ Աստված նրանց ձեռքից այդ ամենը վերցնում է՝ կարող են մեկ օրում գալ ու մեկ օրում էլ անհետանալ։ Ես չեմ համարում, որ ես նման երգչուհի եմ, իմ հանդիսատեսի համար սրտանց ու անկեղծ եմ աշխատում։ Դա եմ կարևորում և ընդհանրապես ոչնչից չեմ վախենում։
-Իսկ կոնկրետ Ձեր ոճում ստեղծագործողներ կա՞ն Հայասատանում։
-Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև կարծում եմ յուրաքանչյուր երգչուհու էլ դժվար է կրկնօրինակել։ Կան երգչուհիներ, որ ունեն իրենց տեսակը, իրենց ոճը, ու որքան էլ նմանակեն՝ չեն կարող։ Ես ինքս փորձում եմ ընդհանրապես ոչ ոքի չնմանակել, քանի որ մեր կայքերում սիրում են կոնֆլիկտ ստեղծել կոլեգաների հետ։ Ամեն դեպքում կարծում եմ, որ ամեն մեկն ունի իր տեղը, իր յուրովի դերը։
-Այսինքն շոու բիզնես նոր մուտք գործած արտիստներին Ձեզմրցակից չե՞ք համարում։
-Կապ չունի։ Հին լինեն թե նոր՝ ես ընդհանրապես ոչ մեկին ինձ մրցակից չեմ համարում։ Եթե որևէ մրցույթի մասնակցեի՝ բնականաբար էդ դեպքում մրցակիցներ կունենայի և կփորձեի իմ ձայնային տաղանդի շնորհիվ մնալ լավագույնը։ Բայց ես կոնֆլիկտային մարդ չեմ, մրցակցություն էդքան էլ չեմ սիրում, այդուհանդերձ, երբ մրցում եմ, միշտ սիրում եմ առաջինը լինել ու հաղթել՝ լավ իմաստով։
-Դուք «Նոր Ալիք 2010» երգի մրցույթի հաղթողն եք։ Այս տարիհետևե՞լ եք մրցույթին։
-Հետևել եմ։ Եվ ասեմ, թող բոլորն իմանան, որ ես պետք է Գրիգոր Կյոկչյանի հետ հանդես գայի զուգերգով, բայց ինչ-ինչ պատճառներով զարմացա, որ չմասնակցեցի։ Չգիտես՝ ինչու որոշեցին, որ ես չպիտի մասնակցեմ։ Որպես հաղթող՝ կցանկանայի հյուր լինել։ Ի վերջո այս մրցույթում Հայաստանը ներկայացնող երգիչ-երգչուհիներից միայն ես եմ հաղթել Հայաստանի տասը տարվա մասնակցության ընթացքում։ Իսկ «Նոր Ալիքին» հետևել եմ ու մեր ներկայացուցչին՝ Գրիգորին ի սրտե մաղթել եմ հաջողություն։

-Ի՞նչ կարծիքի եք նրա ելույթների մասին։
-Անկեղծ եմ հիմա խոստովանում, ես չեմ սիրում ստել։ Որոշ ելույթներից գոհ եմ այո, որոշներից՝ ոչ իհարկե։ Կարող էր լինել ավելի լավ երգերի ընտրություն, կարող էր լինել ավելի լավ երգերի կատարում։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է՝ կներեք, ես սիրում եմ միշտ ճիշտ խոսել, ազատ։ Իսկ ընդհանրապես երգիչը չպիտի որևէ բանից վախենա։ Նա պետք է դուրս գա բեմ ու կապ չունի հիվանդ է, վատ է, միկրաֆոնն ընկավ, թե երգը լավը չէ՝ պիտի կարողանա լավ երգել. «Ֆալշ» երգողն ի՞նչ կապ ունի։ Երգողը պիտի լավ երգի։ Իսկ նրա ելույթներից որոշ առումներով գոհ եմ, սակայն որոշ առումներով ինձ անկեղծ չի գոհացրել։ Այդուհանդերձ սրտանց նրան միշտ հաջողություն եմ մաղթել:
Պատրաստեց՝Գասարջյան Սամվել



