Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք այն երկիրն ենք, որտեղ մարդուն նշանակում են վարչապետ, հետո նույն այդ վարչապետին խանգարում են աշխատել. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է հասարակական–քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը

– Պարո՛ն Եղիազարյան, շուտով կլրանա Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարին: Ինչպե՞ս կգնահատեք նրա գործունեությունը:

– Դրական:

– Եվ ինչո՞վ է դա հիմնավորված:

– Այն թոհուբոհի միջով, որ անցավ վարչապետը, դրանից հետո արդյունքը համարում եմ խիստ դրական:

– Բայց, համենայնդեպս, տնտեսության մեջ տպավորիչ հաջողություններ չկան:

– Հայաստանում տպավորիչ հաջողության հասնել հնարավոր չէ: Տասը տարի տևող տոտալ թալանից հետո հնարավոր չէ մեկ տարում շոշափելի և լուրջ հաջողությունների հասնել:

Մենք այն երկիրն ենք, որտեղ մարդուն նշանակում են վարչապետ, հետո նույն այդ վարչապետի դեմ ցույցեր են կազմակերպում` չթողնելով որ նա աշխատի: Օրինակ, Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության երեք տարիներին անընդհատ եղել է ցնցումների մեջ:

Նույնն էլ նոր վարչապետի` Կարեն Կարապետյանի պարագայում էր: Իհարկե, նրանից օգտվեցին, նրա միջոցով հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծ ձայներ ստացավ: Սակայն այդ ձայները ստանալուց հետո, երբ արդեն խորհրդարանում ունեին բացարձակ մեծամասնություն, սկսեցին խաղեր տալ վարչապետի դեմ:

– Ինչո՞ւ եք այդպես կարծում: Ի՞նչ հիմքով:

– Մի երկու ամիս առաջ Սերժ Սարգսյանը գնաց կառավարություն և այնտեղ հայտարարեց, որ այլևս վարչապետին չպետք է խանգարեն: Եթե չէին խանգարում, ապա ինչո՞ւ վեր կացավ ու գնաց այնտեղ:

– Բայց մեր երկրում, որտեղ իշխանական բուրգ է ձևավորված, հնարավոր չէ խանգարել, եթե վերևում դա չեն ուզում:

– Այսօր միայն մեկ մարդ կա: Նա էլ ում ուզի, կխանգարի: Էլ ներքև–վերև չկա: Սկսած` դատարաններից, վերջացրած ամենաշարքային պաշտոնյայով: Վերևներն ու ներքևները մեկ մարդ է, որի անունն է Սերժ Սարգսյան:

– Դա վարքագի՞ծ է, այո՞, կապված բոլոր վարչապետերի հետ:

– Դե, մեկի վրա պետք է բարդե՞ն ամեն ինչը, թե` ոչ: Այն ժամանակ բարդեցին Հովիկ Աբրահամյանի վրա: Հետո եկավ Կարեն Կարապետյանը: Նույնն էլ կատարվում է նրա հետ:

– Եվ այս ամենի վերջը ո՞նց է լինելու. ինչպե՞ս եք այն տեսնում:

– Վերջը միայն մեկն է լինելու` այդ մարդը պարտավոր է հասկանալ, որ պետք է գնա:

Բայց այսօր, սազը առած, ՀՀԿ–ի կարկառուն դեմքերով սկսել են գովերգել Սերժ Սարգսյանին, որպես հասարակական–քաղաքական եզակի գործչի, որպես եզակի մենեջերի, եզակի լուրջ մարդու, ով մտածում է մեր ապագայի մասին: Սկսել են նաև նորից խոսել ապահով Հայաստանի մասին: Բայց թույլ տվեք ասել, որ, Սերժ Սարգսյանի գալով, Հայաստանը ոչ մի րոպե ապահով չի եղել: Զորօրինակ հոկտեմբերի 27–ը, երբ Սերժ Սարգսյանը ղեկավարում էր երկրի ԱԱԾ–ն:

Հիշենք, խորհրդային ժամանակներում, երբ բանվորին շինհրապարակում որևէ բան էր պատահում, տրեստի կառավարիչին աշխատանքից հեռացնում էին: Հաջորդը`դարեր շարունակ Խոսրովի անտառը իր համար կար, գոյատևում էր: Բայց այս վերջին տասը տարվա ընթացքում կերան անտառը: Նաև իրենց մեղքով եղավ այս հրդեհը:

– Այսինքն` միտումնավո՞ր էր հրդեհը:

– Չեմ մտածում, թե միտումնավոր էր: Բայց այն, ինչ արել էին անտառի հետ, պետք է վերջանար նման հրդեհով: Կամ եթե ջերմաստիճանը 42–ի էր հասնում, ապա ինչո՞ւ շրջակա գյուղերի բնակչությանը չհանեցին հերթապահության: Կամ ինչո՞ւ հենց իրենք այդ հերթապահությունը չկազմակերպեցին:

Խոսրովի անտառ–արգելոցը մինչ օրս ջրափոսեր չունի, այնտեղ տեղակայված չեն ջրային պաշարներ նման դեպքերի համար: Բայց չէ՞ որ միլիոնավոր դոլարներով դրամաշնորհներ ենք ձեռք բերել նման նպատակների համար:

Կամ ամենաթարմ դեպքի մասին: Դուք հասկանո՞ւմ եք, թե մեր հեռուստատեսությունն ինչով է կերակրում ժողովրդին: «Նաիրիտի» հրդեհից հետո ասում էին, որ ծուխը վնասակար չէ մարդկանց համար: Մինչդեռ այն կանցերագեն է: Այսինքն` հետագայում մարդիկ կարող են հիվանդանալ քաղցկեղով:

Կամ խոսում են ինչ–որ ծծումբի մասին, որն ընդհանրապես այնտեղ չկա: Համարյա այնպես էին ներկայացնում, որ այդ ծուխն անգամ կարող է օգտակար լինել:

Ահա այսպիսի համընդհանուր կեղծիք է տիրում մեր երկրում:

Ահա այսպիսի ապահով Հայաստանում ենք ապրում մենք:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան «ՈւԱԶ»-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում․Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»