Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ջանի Բուկիկիոն համոզված է, որ հայ ժողովուրդը կողմ կքվեարկի Սահմանադրության փոփոխությունների նախագծին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, սպասվող հանրաքվեի, ինչպես նաեւ հանրաքվեի արդյունքում Սահմանադրության փոփոխությունների հաստատումից հետո սպասվող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը վերաբերող հարցերը քննարկել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջանի Բուկիկիոյի հետ:

Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսելով Սահմանադրության փոփոխությունների սպասվող հանրաքվեի մասին՝ ԱԺ նախագահը վստահեցրել է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են հանրաքվեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար:

«Ես վստահ եմ, որ հանրաքվեն դրական ելք է արձանագրելու, քանի որ արդեն սկսված «ոչ»-ի քարոզարշավում նախագծի բովանդակային մասով որեւէ իրական քննադատություն նկատելի չէ»,-նշել է Գալուստ Սահակյանը: Խորհրդարանի ղեկավարը Ջանի Բուկիկիոյին տեղեկացրել է նաեւ, որ Սահմանադրության փոփոխություններից հետո անհրաժեշտություն կառաջանա փոփոխելու շուրջ երեք հարյուր օրենք, որոնցից առանցքային են Ընտրական օրենսգիրքն ու «Կուսակցությունների մասին» օրենքը: «Մենք ակնկալում ենք Վենետիկի հանձնաժողովի գործուն աջակցությունը նաեւ այս հիմնակա ն օրենքների նախագծերի կազմման աշխատանքներում»,-նշել է Գալուստ Սահակյանը:

ՀՀ ԱԺ նախագահը Վենետիկի հանձնաժողովի նախագահին տեղեկացրել է, որ իշխող քաղաքական ուժն արդեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին, որի ընթացքում առաջարկվող նախագիծը հոդված առ հոդված կիրազեկվի հանրությանը:

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոն մեկ անգամ եւս փաստել է, որ առաջարկվող նախագիծն ամբողջությամբ համապատասխանում է ժողովրդավարության միջազգային չափորոշիչներին: «Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերից հասանելին հենց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հարցն էր, քանի որ նիստի բոլոր մասնակիցները համոզված են, որ մենք լավ արդյունք ենք ստացել»,-նշել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը:

Նա վստահեցրել է, որ հանձնաժողովը պատրաստ է աջակցելու Հայաստանի Հանրապետությանը օրենսդրական հետագա աշխատանքներին, մասնավորապես Ընտրական եւ Դատական օրենսգրքերի, տեղական ինքնակառավարմանն ու կուսակցություններին վերաբերող օրենքների նախագծերի մշակման գործընթացներին:

Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ Գագիկ Հարությունյանն էլ Գալուստ Սահակյանին իրազեկել է, որ նշված նախագծերի շուրջ աշխատանքներն իրականացվելու են նույն սկզբունքով, ինչպես Սահմանադրության փոփոխությունների նախագծի դեպքում էր, այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովն այս դեպքում էլ ունենալու է մասնագիտական մասնակցություն:

Հանդիպման ավարտին Ջանի Բուկիկիոն նշել է. «Համոզված եմ, որ հայ ժողովուրդը խոհեմ կգտնվի եւ առաջարկվող նախագծին կողմ կքվեարկի»:

 

Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով