Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սովորություններ, որոնք կնճիռների առաջացման պատճառ են դառնում

ԼԱՅՖ

Մաշկի, ինչպես նաև ողջ օրգանիզմի ծերացումը, ցավոք սրտի, անդառնալի գործընթաց է։ Ոմանց մոտ այն վաղ է սկսվում, ուրիշների մոտ՝ ավելի ուշ, սակայն դրանից խուսափել դեռ որևէ մեկին չի հաջողվել։

Այդպիսին է մեր բնույթը։ Եվ որքան էլ դա տխուր է, սակայն մենք բոլորս վաղ թե ուշ մեզ մոտ հայտնաբերում ենք ծերության առաջին հայտանիշները, որոնք, ավելի հաճախ, առաջին հերթին ի հայտ են գալիս մեր մաշկի վրա։

Ինչպես հայտնի է՝ դեմքի մաշկն իր կազմությամբ զգալիորեն տարբերվում է մնացած մաշկային ծածկույթից՝ լինելով ավելի բարակ և խոցելի։ Եվ հենց դիմքի մաշկի վրա են ի հայտ գալիս ծերության առաջին նախանշանները։ Երբեք կնճիռներն այսքան հասանելի չեն եղել, որքան անկասելի ուրբանիզացիայի, սթրեսների ու խանութների ցուցափեղկերում առկա ձևվափոխված մթերքների այս ժամանակաշրջանում։

Շատ հեշտ է վաստակել խորը և ակնհայտ կնճիռներ․ պարզապես մերօրյա իրականության ողջ դժվարություններին ավելացրեք մի քանի անմեղ առօրյա սովորություն։ Օրինակ այնպիսիք, ինչպիսիք են․

«Դեմքով բարձին» քնելը

Ծիծաղելի է հնչում, սակայն մեր դեմքը նույնպես ճմրթվում է, կոտրատվում և կորցնում է իր տեսքը։ Ամեն գիշեր դեմքի մաշկը կոպիտ բամբակյա բարձով ձգելով, դուք ամեն ինչ անում եք, որպեսզի արագացնեք կնճիռների հայտնվելը։ Նաև՝ ժրաջանորեն զարգացնում եք դեմքի ասիմետրիան։ Ամենասովորական պայմաններում դա հետևյալ տեսքն ունի․ մեկ աչքով դուք նմանվելու եք փորձաշրջան անցնող քսանամյա աշխատակցուհու, իսկ մյուսով՝ կեղտոտ ափսեներից ու ամուսնու խռմփոցից հոգնած քառասունամյա կնոջ։

Եթե քնում եք անկողնու մեջ ընկղմելով ձեր կանացի էության ամբաժանելի մասը, ապա գոնե բարձի երեսը փոխեք մետաքով։ Այս սպիտակեղենի հարթ մակերեսը մի փոքր կմեղմի իրավիճակը։

600x580

Դեկորատիվ կոսմետիկայով տարվելը

Երտասարդ մաշկը շնչող է։ Այս աքսիոմը կրկնեք ամեն անգամ, երբ մտածում եք՝ արժե՞ արդյոք քսել թե հիմքը, թե տոնայինը, թե քողարկողը, թե բրոնզերը, թե ինքնաարևայրուքը։ Գուցե այսօր կարելի՞ է առանց բրոնզերի։

Գիշերը դիմահարդարումը չմաքրելը

Գեղեցիկ տղամարդը, ով բանաստեղծորեն քուն է մտնում ձեր գրկում դեռևս առիթ չէ, որպեսզի հետաձգեք լոգարան գնալու ամենօրյա սովորությունը։ Թախծոտ արցունքները, որոնք թափվում են «Հիշողության օրագրերը» կարդալիս, դիմահարդարմը մաքրող հեղուկ երբեք էլ համարել չի կարելի։

Ձեր մաշկը հիշողության հետ կապված խնդիրներ չունի․ եթե անգամ դուք մոռացել եք լվացվել, այն, միևնույն է, դա գիտե։ Եվ մի գեղեցիկ օր ձեզ ի ցույց կդնի այդ թեթևամիտ մոռացկոտության հետևանքները։

600x580

Մինչև 40 մաշկի խնամքը ավելորդ համարելը

Եթե անգամ ձեր մաշկը յուղոտ է, այն պետք է խոնավեցնել։ Եթե անգամ կնճիռներ չունեք, դրանց դեմ արդեն իսկ պետք է սկսել պայքարել։ Արևայրուքն ու հատուկ սննդակարգերը, որոնք ձեզ այսօր հմայիչ են դարձնում, տասը տարի անց կդարձնեն ճմրթված պառավ։

Առողջությունը և կրթությունն այն երկու ուղղություններն են, որոնցում դեռևս հարկ է գումար ներդնել։ Այտերին քսած ձիթապտղի յուղը չի փոխարինի ճիշտ ընտրված հակատարիքային կրեմին։ Խնամքը մի փոքր ավելին է, քան դեզադորանտի կամ С վիտամին պարունակող դիմափոշու օգտագործումը։

Եթե ձեր կնճիռները նկատելի կլինեն անգամ տասը ժամ քնից կամ երկշաբաթյա արձակուրդից հետո, դրանց դեմն առնելն արդեն ուշ կլինի։ Սա, ամեն դեպքում, ի նկատի ունեցեք։

Աղբյուր` LADYNEWS.am

 

Ավելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին Օրերը զգալիորեն կցրտեն. եղանակի կանխատեսումԹրամփը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել բողոքի ցույցերի դեմ ԱՄՆ-ն պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համարղ Արաղչի Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողԲժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՀակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խnցել Էր Ռիադի մոտակայքում Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ Թառոյան