Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հերոսի ծնողները». Աշոտի ազատամարտիկ հայրն առաջ է նայելու կրտսեր որդու թիկունքին կանգնելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարունակելով «Հերոսի ծնողները» նախագիծը՝ «Արմենպրես»-ն այս անգամ ներկայացնում է ապրիլյան պատերազմի հերոս, Ջրականում (Ջաբրայիլ) զոհված  զինծառայող, 24-ամյա ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի հորը՝ Կարո Շահբազյանին:

Շիրակի մարզի Ախուրյան գյուղի փոքր տնակներից մեկում մի մեծ անկյուն պատկանում է Աշոտին: Հայրը մեզ նախ եւ առաջ այնտեղ է ուղեկցում, պատմում, որ որդին ոչ այդքան երկար զինվորական գործունեության ընթացքում արդեն հասցրել էր  մեծ հաջողություններ ունենալ, որովհետեւ նվիրված ու աշխատասեր մարդ էր:

Աշոտը ծնվեց 1993 թվականին, երբ Կարո Շահբազյանը հորեղբոր որդիների հետ միասին Արցախում էր: Հայրը ցույց է տալիս հին ու  եղբայրների հետ արված, հավանաբար, եզակի լուսանկարը, քանի որ նրանք զոհվել էին 1994 թվականին, իսկ Կարո Շահբազյանը վիրավորում էր ստացել  ու տեղափոխվել Հայաստան:

«Հունանն ու Աշոտը. նրանց անունով էլ որդիներիս կոչեցի. մեծիս՝ Աշոտ, փոքրիս՝ Հունան: 1988 թվականից մինչեւ 1994 թվականը Արցախում ենք եղել: Դե հիմա, պատկերացրեք՝ որդիս ում էր նմանվելու»,-ասում է նա:

Դպրոցում Աշոտը լավ սովորող աշակերտ էր, ընկերական շրջապատում՝ օգնության շտապող ու կարեկից. «Հենց ընկերներն են պատմում, որ բոլորին խորհուրդ էր տալիս, բացատրում, ներկայացնում այնպիսի բաներ, որ միգուցե լսած չլինեին»:

Հերոսը միանշանակ որոշել էր, որ սովորելու է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ինչի համար հայրը շատ ուրախ ու հպարտ էր:

«Հայրենասիրություն չեն ստիպում, դա մարդու սրտի մեջ պետք է լինի: Սա Աշոտիս մասին է: Ես անկեղծորեն այնքան էի ուրախացել,  որ ընտրել էր այդ ճանապարհը, որովհետեւ ես գիտեի՝ դժվարությունները Աշոտի համար չէին: Կյանքում չէր դժգոհում ոչնչից, ինչքան էլ նեղ վիճակում լիներ: Երբ զանգում էր, ասում էի՝ Աշոտ ջան, ամեն քայլդ պիտի կշռադատես, ասում էր՝ պապ ջան, գիտես, հերիք է միայն այն, որ  քո որդին եմ, որ ազգանունս Շահբազյան է: Այդ նախադասությունը, որ լսում էի, չգիտեմ՝ ինչ վիճակի մեջ էի հայտնվում»:

Հայրը պատմում է, որ որդին ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո ինքնուրույն ընդունվել էր Երեւանի պետական համալսարան, ցանկանում էր այնտեղ եւս ուսում ստանալ:

«Իրավաբանության ֆակուլտետն էր ընդունվել: Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո մի օր եկավ, ասաց՝ պապ, գնում եմ Երեւան, տղաներին հանդիպեմ, գամ, երեկոյան զանգեց՝ բա, աչքդ լույս, ընդունվել եմ համալսարան:  Ընկերներով եկան տուն, նշեցինք առիթը: Ամենահետաքրքիրն այն էր, որ  համալսարան դիմած ընկերներին առաջին կուրս էին նստեցրել, իսկ Աշոտին՝ երկրորդ, ու նույնն էլ՝  ռազմական ինստիտուտում էր. մյուսներին տվել էին լեյտենանտի կոչում, իսկ Աշոտիս՝  ավագ լեյտենանտի:  Տղաներն էլ էին ասում, որ նա միշտ մի քայլ առաջ էր: Շատ-շատ բաներ էր արել իր զինվորների համար, ու ամբողջ Արցախն է այդ մասին  խոսում»,- պատմում է հայրն ու հավելում, որ որդին  նաեւ ոսկրածուծի դոնոր էր, ինչի մասին նա իմացել է միայն որդու զոհվելուց հետո, երբ այցելության են եկել ամերիկացի հյուրերը:

Աշոտին հոգեհարազատ էր հետախույզի մասնագիտությունը, սակայն սեփական փորձը հիշելով՝ հայրը խորհուրդ է տվեց ընտրել մեկ այլ ուղղություն:

«Շատ լավ տիրապետում էր անգլերենի ու թուրքերենի: Նա այս տնից դուրս եկավ գիտելիքներով ու իր նպատակասլացությամբ հասավ իր նպատակին, բայց ես նրան արգելեցի միայն մի հարցում, ուզում էի՝ համեմատաբար ավելի հանգիստ մի բան ընտրի, քանի որ ես էլ եմ հետախույզ եղել, գիտեմ՝ ինչ բան է: Ընտրեց մոտոհրաձգային ուղղությունը»:

Հերոսի եղբայրը՝ Հունանը,  եւս ցանկանում էր դառնալ զինվորական, սակայն կրտսեր որդու դեպքում հայրն արդեն դեմ էր, թույլ չտվեց: Աշոտի հետ պատահածից հետո ցանկանում էր, որ փոքր որդին լինի իր կողքին:

«Ես նրան դուրս հանեցի զինվորական ոլորտից: Աշոտս վերջին կուրսում էր, ավարտեց ու գնաց եղբոր մոտ Ասկերան՝ որպես դասակի հրամանատար: Փոքր որդուս զորացրվելուց հետո նոր Աշոտս գնաց Ջաբրայիլ:  Շատ  մտերիմ եղբայրներ էին, Աշոտս դեռ դպրոցական տարիներից խորհուրդներով օգնում էր եղբորը, օգնում էր պատրաստել դասերը: Դե, Հունանս այդքան էլ չէր սիրում սովորել, իսկ Աշոտը անընդհատ սովորում ու սովորում էր, շատ մեծ կարեւորություն էր տալիս ուսմանը ու գաղափար ուներ տարբեր բնագավառներից: Նույնիսկ երբեմն մեզ էր սովորեցնում, թե որն է ճիշտ, որը՝ սխալ»:

Վերջին անգամ հայրը որդու հետ խոսել էր մարտի 31-ին, հարցրել սահմանին տիրող իրավիճակի մասին: Երկար տեւած զրույցի ավարտին Աշոտն ասել էր՝ ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա, իսկ հայրը որդուն ինչպես միշտ՝ հնարավորինս զգույշ եղիր: 

«Ամսի 2-ին լուրերով լսեցի, թե ինչ վիճակ է Արցախում: Սկզբից ասում էին՝ հիմնական հարձակումը Թալիշի վրա է, Ջաբրայիլի անուն չէին տալիս:  Մի կողմից հանգիստ էի, գիտեի՝ Աշոտս փորձառու է, որովհետեւ այս տանից դուրս եկավ արդեն  շատ փորձառու:  Բոլորն էլ մեզ ճանաչում էին ռազմական ինստիտուտում, ասում էին՝ էս էրեխեն պատերազմի դաշտից է ելել: Զինվորները պատմում էին, որ  Աշոտը թույլ չէր տալիս ինչ-որ բան անել, ինքնուրույն պիտի ամեն ինչ աներ: Այդպես էլ վարվեց մարտի դաշտում, զինվորներին նահանջի հրաման տվեց ու նետվեց մարտի, ընկավ հերոսի մահով: Երբեմն լինում էր, որ ասում էր՝ պապ, ես չպետք է  պարզապես զոհվեմ:  Բարկանում էի, չէի ուզում, որ նման բաներ ասի, վատ էի զգում իր այդ խոսքերից, իսկ հիմա բոլոր-բոլորն են ցավում»:

Հերոսի հայրը 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո այլեւս չի մեկնում արտագնա աշխատանքի: Այժմ աշխատում է Ախուրյանի 1-ին դպրոցում որպես տնտեսվար, մեկ ուրիշ դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ: Ասում է՝ առաջ նայել օգնում է փոքր որդին՝ Հունանը, ում աջակցելը նպատակների իրականացման հարցում հոր միակ նպատակն է դարձել:

«Ամեն ինչ արել եմ երեխաներիս համար ու շարունակելու եմ անել: Իմ փոքր որդու համար եմ ապրում: Ինձ նաեւ այցելում են Աշոտիս լավ ընկերները: Որ գալիս են, շատ եմ ուրախանում, նստում, լավ պատմություններ ենք հիշում:  Մի կուրսանտ կա ռազմական ինստիտուտից, այնքան էլ նման է Աշոտիս. որ մեր կողմերում է լինում, անպայման պիտի զանգի, գա ինձ տեսնելու: Ես նրան շատ եմ սիրում, շատ լավ տղա է»:

2017 թվականի հուլիսի 5-ին՝ Աշոտի ծննդյան օրը, Կարո Շահբազյանը կատարեց որդուն նվիրված հուշարձանի բացումը:  Ասում է՝ ամեն ինչ ինքնուրույն է արել, որեւէ աջակցության կարիք էլ չունի:

«Ամեն ինչն էլ մենակ եմ արել: Կարո Շահբազյանն այդպիսի մարդ է: Բոլորն էլ գիտեն՝ ով եմ ես, դրա համար շնորհակալ եմ բոլորից էլ, իրենց գումարից էլ, չեմ ուզում: Ինչ էլ, որ բերել են այս տուն, ուղղվել է եկեղեցուն ու զինվորին: Ես խաղաղություն եմ ուզում, ոչ պատերազմ:  Թող մեր երեխաները ողջ-առողջ վերադառնան իրենց օջախները, իրենց ծնողներին, նրանց բոլորին միայն լավն եմ ցանկանում»: 

Սյուզի Մուրադյան

 

Զելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»