Երևան, 09.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ-իսրայելական երկխոսության ակտիվացումը նոր է, այժմ խնդրահարույց հարցեր օրակարգ բերելը նպատակահարմար չէ. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նորավանք գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանի խոսքով՝ ուշագրավ է, որ ՀՀ արտգործնախարարի՝ Իսրայել հրավերքի մասին իսրայելական պաշտոնական հաղորդագրությունում չկա որևէ հստակեցում այն մասին, թե հրավերը հնչում է Արտաքին գործերի նախարարության ղեկավարի՞ մակարդակով, թե ավելի բարձր՝ երկրի կառավարության ղեկավարի մակարդակով։ Իսկ դա, ըստ նրա, թույլ է տալիս հաստատել, որ հրավերը եկել է ամենաբարձր մակարդակով՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից, այսինքն՝ Բենյամին Նեթանյահուն հրավիրել է ՀՀ ԱԳՆ ղեկավարին այցելել Իսրայել ոչ այնքան որպես ԱԳՆ ղեկավար, այլ առաջին հերթին որպես վարչապետ։

Հայ-իսրայելական հարաբերություններում նկատվող ակտիվացման մասին Tert․am-ի հարցազրույցը Կարեն Վերանյանի հետ՝ ստորև.

- Պարո՛ն Վերանյան, այս օրերին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Իսրայելում է՝ Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նեթանյահուի հրավերով: Պետք է նկատել, որ վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերություններն ակտիվանում են: Այս այցն ի՞նչ խորհուրդ է իր մեջ պարունակում:

-Ի սկզբանե հարկավոր է նշել, որ հրավերը եկել է ամենաբարձր մակարդակով՝ Իսրայել պետության վարչապետի կողմից, որը միաժամանակ կրում է երկրի ԱԳՆ ղեկավարի պարտականությունները։ Սակայն այստեղ առկա է ուշագրավ հանգամանք, այն է՝ այցելության հետ կապված իսրայելական պաշտոնական հաղորդագրությունում չկա որևէ հստակեցում այն մասին, թե հրավերը հնչում է ԱԳՆ ղեկավարի մակարդակով, թե՞ ավելի բարձր՝ երկրի կառավարության ղեկավարի մակարդակով։  Հետևաբար սա թույլ է տալիս հաստատել, որ հրավերը եկել է ամենաբարձր մակարդակով՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից, այսինքն՝ Բենյամին Նեթանյահուն հրավիրել է ՀՀ ԱԳՆ ղեկավարին այցելել Իսրայել ոչ այնքան որպես ԱԳՆ ղեկավար, այլ՝ առաջին հերթին որպես վարչապետ։ Ինչպես Դուք ճիշտ նշեցիք, վերջին շրջանում նկատվում է հայ-իսրայելական հարաբերությունների աննախադեպ ակտիվացում, և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը որակապես նոր՝ առավել բարձր հարթություն կբերի երկկողմ գործակցությունը։ Պաշտոնական այցի կարևորությունից ելնելով՝ կարող ենք ենթադրել, որ ամենայն հավանականությամբ հանդիպումների քննարկվող թեմաներից մեկը կլինի ռեզիդենտ դեսպանների փոխանակման հարցը։

-Իսրայելը Հարավային Կովկասը միշտ էլ դիտարկել է որպես իր ազդեցության գոտի, և ինչպես Դուք եք ժամանակին ասել՝ այն համարել է որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու «հարմար պլացդարմ»: Թուրքիային մեկուսացնելու քաղաքականության մեջ կարծու՞մ եք՝ Իսրայելը Հայաստանին համարո՞ւմ է իրեն գործընկեր:

-Համամիտ եմ Ձեզ հետ, Հարավային Կովկասը շարունակում է հանդիսանալ Իսրայելի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը։ Սա պայմանավորված է Իսրայել-Իրան հակամարտությամբ, Մերձավոր Արևելքում Իսրայել-Թուրքիա մրցակցությունով, մեր տարածաշրջանում ՌԴ ունեցած հատուկ շահերով և այլն։ Վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ իսրայելական կողմը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանում։ Իսկապես, հարավկովկասյան ուղղությամբ Թել-Ավիվի ներգրավվածության հարցը պայմանավորված է նաև թուրք-իսրայելական ներկայիս լարված հարաբերություններով։ Ներկայում Իսրայելը փորձում է Մերձավոր Արևելքի զարգացումներից որոշակիորեն մեկուսացնել Թուրքիային։ Դա են հաստատում Իսրայել-Հունաստան-Կիպրոս նոր ձևավորվող ռազմավարական առանցքի շուրջ զարգացումները, որոնք ունեն նախևառաջ հակաթուրքական ուղղվածություն։ Հակաթուրքական այդ դաշինքը փոխգործակցային հնարավորություններ է ստեղծում այդ թվում և Հայաստանի համար։ Կարծում եմ՝ հայկական կողմը կարող է և պե՛տք է օգտագործի այս հնարավորությունը երկխոսելու Իսրայել-Հունաստան-Կիպրոս հարթակի շրջանակներում։ Հունաստանը հանդիսանում է Հայաստանի բնական դաշնակիցը, կա սփյուռքերի երկկողմ գործակցության մեծ փորձ և ավանդույթներ։ Ուստի, հայկական կողմն իր փորձով և հնարավորություններով կարող է նաև միջնորդ, կամուրջ հանդիսանալ Իսրայել-Հունաստան գործակցության զարգացման ոլորտում։

- Կարելի՞ է ասել, որ վերջին շրջանում՝ իսրայելական կողմի՝ և՛ խորհրդարանական, և՛ այլ քաղաքական շրջանակների այցելությունները և նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված հրավերը Իսրայել նաև Թուրքիային մեկուսացնելու «ծրագրի» մաս են կազմում, թե՞ Իսրայելը Հայաստանի հետ այլ նպատակներ ունի:

-Վերջին տարիներին հայ-իսրայելական քաղաքական հարաբերությունների ակտիվացման միտումները իսրայելական կողմը դիտարկում է ինչպես երկկողմ համագործակցության զարգացման ձևաչափում, այնպես էլ որպես Իսրայելի մերձավորարևելյան և հարավկովկասյան արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Հայ-իսրայելական համագործակցության ակտիվացման հարցը և՛ պայմանավորված է Թուրքիա-Իսրայել հարաբերություններում առկա լարվածությամբ, և՛ տարածաշրջանային երկկողմ մրցակցությամբ։

Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ Իսրայելը փորձում է թուլացնել Անկարայի ազդեցությունը Հարավային Կովկասում։ Կարծում եմ, այստեղ հայկական կողմն ունի որոշակի անելիք։ Հայաստանի հետ հարաբերությունները Թել-Ավիվի տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն նաև Իսրայել-Իրան հակամարտության համատեքստում։ Իսրայելական կողմը Հայաստանի հետ գործակցությունը դիտարկում է նաև որպես հնարավորություն Իրանի հետ երկխոսության հաստատման առումով։ Անհրաժեշտ է հստակեցնել, որ Իսրայել-Իրան երկխոսության հնարավորության հարցն այնքան էլ անիրատեսական չէ, որքան էլ որ դա կարող է թվալ առաջին հայացքից։ Հիշենք, որ 20-րդ դարի կեսերից Իսրայել պետության հիմնադրմամբ՝ Իսրայել-Իրան ռազմավարական դաշինքն ամենահաջողվածն էր Մերձավոր Արևելքում։

Ուստի, այդ համագործակցության վերականգնման հնարավորություններն ըստ էության չհիմնավորված չեն, և հայկական կողմն անհրաժեշտության դեպքում կարող է լինել կամուրջ՝ այդ երկխոսությունը վերականգնելու հարցում։

-Հայտնի է նաև, որ Իսրայելը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով է սերտորեն համագործակցում Հունաստանի և Կիպրոսի հետ: Հիմա ձևավորվում է այդ երկրների միջև ռազմական առանցք, որի մասին խոսելիս Դուք նկատել էիք, որ այն լուրջ հեռանկարներ է խոստանում: Ի՞նչ հեռանկարների մասին է խոսքը, արդյո՞ք թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման փուլում Իսրայելը նոր մարտահրավերներ կառաջացնի Թուրքիայի համար:

-Իսրայել-Հունաստան-Կիպրոս ռազմավարական դաշինքը ենթադրում է կողմերի միջև համագործակցություն մի շարք ոլորտներում՝ տնտեսական-էներգետիկ, ըստ որի՝ նախատեսվում է գազատար կառուցել դեպի Եվրոպա, քաղաքական-դիվանագիտական, սփյուռքերի միջև, ինչպես նաև անվտանգության-պաշտպանության գործակցության ոլորտներում երկխոսության հաստատում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հունաստանը և Կիպրոսը հանդիսանում են Թուրքիայի բնական հակառակորդները, այս դաշինքի ձևավորմամբ Իսրայելի նպատակներում, ինչպես արդեն ասվեց, հակաթուրքական ուղղվածությունն ակնհայտ է։

Հիշեցման կարգով նշեմ, որ դեռևս նախորդ տարիներին Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարները հուշագիր էին ստորագրել տարբեր ոլորտներում՝ այդ թվում և անվտանգության, պաշտպանության ուղղությամբ համագործակցելու վերաբերյալ։ Սակայն մինչ վերջերս էական քայլեր չէին ձեռնարկվում՝ մասնավորապես անվտանգության-պաշտպանության հարցերի շուրջ գործակցելու ուղղությամբ։ Այս հարցում շոշափելի արդյունք կարելի է համարել այն, որ ս.թ.նոյեմբերի 5-ին նախատեսվում էր Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի աշխատանքային այցը Հունաստան։ Այցելության հիմնական նպատակը Հունաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարների հետ առաջին եռակողմ հանդիպման կազմակերպումն է։ Այս հանդիպումը խորհրդանշական է և որակապես նոր մակարդակի կբերի անվտանգության և պաշտպանության ոլորտներում Իսրայել-Հունաստան համագործակցությունը։ Եռակողմ այս դաշինքում պաշտպանական-անվտանգային բաղադրիչի շուրջ հետագա պայմանավորվածությունները, իսկ որ դրանք կլինեն, արդեն կասկածից վեր է, լուրջ մտահոգությունների տեղիք կտան Անկարայում։ Խնդիրը նրանում է, որ Իսրայելը, որը հանդիսանում է մերձավորարևելյան տարածաշրջանում առանցքային դերակատարներից մեկը, լինելով միջուկային պետություն, ռազմավարական դաշինք է ստորագրում Թուրքիայի բնական հակառակորդներից մեկի՝ Հունաստանի հետ։ Կարծում եմ՝ այդ դաշինքի պաշտպանական-անվտանգային բաղադրիչի շուրջ առաջիկա պայմանավորվածություններն է՛լ ավելի կսեղմեն Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության օղակը, կթուլացնեն, նրա տարածաշրջանային կշիռը։ Հարցն իսկապես մտահոգիչ է Թուրքիայի իշխանությունների համար, եթե այս խնդրի առնչությամբ հաշվի առնենք նաև այն, որ մեր հարևան երկիրը, լինելով ՆԱՏՕ-ի կարևորագույն անդամ-պետություններից մեկը, որևէ լուրջ աջակցություն այդպես էլ չի ստանում Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից՝ հաղթահարելու կամ զսպելու Թուրքիայում ներքին անվտանգության, ահաբեկչությունների, ներքաղաքական խնդիրների հետ կապված մարտահրավերները։

-Վերջին շրջանում մոռացվել և չի քննարկվում ժամանակին բավականին բուռն քննարկումներ առաջացրած՝ իսրայելական ԱԹՍ-երի իսրայելցի մասնագետների կողմից հայկական դիրքերի վրա փորձարկելու մասին թեման: Կարծո՞ւմ եք, որ Էդվարդ Նալբանդյանին ուղղված հրավերը նաև այդ միջադեպի հետ կապված պարզաբանումներ տալու առիթ է: Արդյո՞ք այդ միջադեպը խնդիր առաջացրել է առանց այն էլ ոչ հարթ հարաբերություններում:

-Կարծում եմ, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնական այցելության ընթացքում Իսրայելի բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ անդրադարձ կլինի նաև Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության հարցերին։

Հաշվի առնելով հայ-իսրայելական համագործակցության ակտիվացման ընթացիկ միտումները, Իսրայել-Ադրբեջան համագործակցությունում վերջերս նկատելի որոշ անհամաձայնությունները, այս այցելության կարևորությունը, այդ թվում և իսրայելական կողմի համար՝ իսրայելական կողմում կմեծանա Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հարցերի հետ կապված հայկական կողմի մտահոգությունների ընկալումը։

Սա բնավ չի ենթադրում, որ նշյալ զարգացումների համատեքստում Իսրայելը կարող է մեծապես դադարեցնել ռազմատեխնիկական գործակցությունը մեր հարևանի հետ, կամ կդադարեցվեն սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի մատակարարումները Ադրբեջանին, այնուհանդերձ, ամրագրենք, որ այս այցելությունը դրական կանդրադառնա ոլորտում կողմերի միջև ռազմատեխնիկական գործակցությունը որոշակիորեն հակակշռելու գործընթացի վրա։

Չպետք է մոռանալ, որ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտնի է իր ադրբեջանամետ հայացքներով և հանդիսանում է Իսրայելում Ադրբեջանի լոբբինգն իրականացնող՝ մեծ կշիռ ունեցող քաղաքական գործիչներից մեկը։ Այս տեսանկյունից, կարծում եմ, հայկական կողմը պետք է ակտիվացնի իր դիվանագիտական աշխատանքները նաև այս հարցերի ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին վաճառված Orbiter տեսակի իսրայելական արտադրության ԱԹՍ-երի՝ ադրբեջանական կողմի պահանջով հայկական դիրքերի ուղղությամբ փորձարկման միջադեպին, ապա նշեմ, որ միջադեպի հետևանքով Իսրայելի ՊՆ հետաքննություն սկսեց, որով ժամանակավորապես դադարեցվեց այդ տեսակի ԱԹՍ-երի վաճառքը Ադրբեջանին։ Կարծում եմ՝ սա մասամբ պայմանավորված է նաև հայ-իսրայելական հարաբերությունների ակտիվացման, ինչպես և Իսրայել-Ադրբեջան համագործակցությունում վերջին ամիսներին նկատված որոշակի անհամաձայնությունների դրսևորումների հետ։ Խոսքը վերաբերում է իսրայելական լրատվական դաշտում Ալիևների ընտանիքի վերաբերյալ անձնական տվյալների միակողմանի արտահոսքին՝ Իսրայելում Մեհրիբան Ալիևայի կողմից ֆինանսական խոշոր ներդրումների, Ալիև կրտսերի հիվանդության և Իսրայելում նրա բուժման տվյալների հրապարակմանը։

- Հայ-իսրայելական հարաբերությունների ոչ բարեկամական դրսևրումները պայմանավորված են և՛ Իսրայելի ու Ադրբեջանի միջև եղած առավել սերտ հարաբերություններով, և՛ այդ երկրի՝ Հայոց ցեղասպանության փաստի չճանաչմամբ: Այս երկու կաղապարող գործոնները կարո՞ղ են մեզ թույլ տալ այնուամենայնիվ զարգացնել հարաբերություններն այդ երկրի հետ, ինչո՞վ պետք է հիմնավորենք մեր մերձեցումը:

-Կարևոր է հասկանալ, որ անկախության ձեռքբերումից հետո Հայաստանը չօգտագործեց ստեղծված հնարավորությունը կառուցողական հարաբերություններ հաստատելու Իսրայելի հետ, ինչը իրականացրեց Բաքուն և բավական հմուտ կերպով։

Ինչպես ճիշտ նկատեցիք, հայ-իսրայելական հարաբերություններում կան խնդրահարույց հարցեր՝ հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման հարցը, Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական բարձր մակարդակի համագործակցությունը։ Սակայն հստակեցնել է պետք, որ հայ-իսրայելական հարաբերություններում նկատվող երկխոսության ակտիվացման դրսևորումները նոր են, և թերևս այնքան էլ նպատակահարմար չի լինի սկզբնական փուլում օրակարգ բերել նման խնդրահարույց հարցեր, սա դիվանագիտության տեսանկյունից սխալ մոտեցում է։ Բնականաբար, այդ հարցերը տարբեր ձևաչափերում երկկողմ հանդիպումների ժամանակ ակնարկվում են, շոշափվում։ Կարծում եմ, երկկողմ գործակցության խորացմամբ կողմերի համար կնճռոտ հիմնահարցերը ինքնաբերաբար կդրվեն օրակարգում, և հայկական կողմն այս ուղղությամբ ունի մեծ աշխատանքներ։ Ի դեպ, որքանով տեղեկացված եմ, հայկական կողմը նույնպես պաշտոնապես որևէ ամբիոնից չի ընդունել հրեական Հոլոքոստը, ինչի մասին գրեթե չի խոսվում։

Հայ-իսրայելական գործակցության զարգացման ներկայիս տրամաբանությունը թույլ է տալիս ակնկալել, որ կողմերն առաջիկա ժամանակներում առավել մեծ ուշադրություն կհատկացնեն Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության հարցերին։

-Ձեր կարծիքով՝ որտե՞ղ, ի՞նչ ոլորտներում կարող են նրանք համագործակցել: Ըստ Ձեզ՝ ՀՀ արտգործնախարարի այցի ընթացքում ի՞նչ առաջնահերթությունների մասին պետք է խոսք լինի:

Հայ-իսրայելական երկխոսության համար հեռանկարներ կան մի շարք ուղղություններով, ինչպես, օրինակ՝բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ Իսրայելն ունի հաջողված ու մեծ փորձ։ «Սթարթափեր»-ի թվաքանակով Իսրայելն աշխարհում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում։ Համագործակցության համար հնարավորություններ կան նաև էներգետիկայի, բժշկության, գյուղատնտեսության ոլորտներում, որտեղ նույնպես ուսանելի է Իսրայելի փորձը։

Լինելով ԵԱՏՄ անդամ-պետություն՝ Հայաստանն իսրայելական կողմի համար կարող է հնարավորություններ ստեղծել ԵԱՏՄ-Իսրայել կապերի հաստատման ու զարգացման հարցերում։ Ներկայում լայն հնարավորություններ են բացվում նաև հայ-իսրայելական գործակցությունը զարգացնելու սփյուռքի համայնքների երկխոսության կայացման հարթությունում։ Հայաստանը կարող է մասնավորապես հունական սփյուռքի հետ գործակցության իր փորձով ու ավանդույթով նպաստել հայկական, հրեական ու հունական սփյուռքի տարբեր համայնքների միջև համագործակցության զարգացմանը։

Գվարդիոլան որակազրկվել է ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է երկու զինծառայողի մահվան մասին Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՍոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ Կոտայքի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն կատարելու 22 դեպք Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Կյանքի համար հավասարակշռություն. Ինչու է մեզ անհրաժեշտ մագնեզիումըՄենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան Քարաթափում՝ Կարբիի ձորում. դեպքի վայր են ժամանել փրկարարական խմբեր «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել Մեկ շաբաթում գրանցվել է 599 դեպք, որից 164-ը՝ արտակարգ. զոհվել է 8, փրկվել՝ 1 մարդ ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինԱրտառոց դեպք՝ Արարատի գյուղերից մեկում 37-ամյա կինը մտել է տեղի միջնակարգ դպրոց, վնաuել է տնօրենի «BMW»-ն Դուք անգամ ձեր կյանքերի եւ կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության եւ պետականության «տերը» լինեք. Արմեն ԱշոտյանԱպրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ Նոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՏարածաշրջանում թունավոր անձրևի վտանգ կա, իսկ Հայաստանում լռություն է. Անուշ ՊողոսյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա ՍողոմոնյանՇնորհավորո՛ւմ ենք բարեկամ Իրանի նորընտիր Գերագույն Առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին. Խաչիկ ԱսրյանԻրանը ևս մեկ բալիuտիկ hրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբԻնչպե՞ս ջնջել անձնական տվյալները ինտերնետիցԱնհետ կորած երեխաների որոնումները շարունակվում ենԳեղարդավանքից կատարված գողությունը բացահայտվեց (տեսանյութ)Մտահոգիչ միտումներ հայաստանյան արևմտամետների համար Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների տոտալ կեղծմանը Ուժեղ կանայք են կառուցում ուժեղ հասարակություն. Ալիկ ԱլեքսանյանԻրանը գնում է վա-բանկ Ճապոնիան 2025 թվականին շահագործման է հանձնել 5,8 ԳՎտ արևային հզորություններ Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Եղանակի տեսությունը առաջիկա օրերին Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոhվել է 8 ամերիկացի զինծառայող ԱՄՆ-ն հիասթափված է Իսրայելի կողմից Իրանի վառելիքին հասցված հարվածներից․ Axios Հարկատուն հարկ չի վճարում, որ դու նախընտրական քարոզարշավարը չսկսած քարոզ անես․ Արշակ ԿարապետյանՀուսանք՝ Ադրբեջանն ու Իրանը խոհեմություն կունենան տարածաշրջանում գեոպոլիտիկ նոր անվտանգության օջախ չստեղծելու հարցում. Մհեր ԱվետիսյանՀայաստանի Հանրապետությունում 230 դպրոց փակման վտանգի տակ է․ Մենուա ՍողոմոնյանՄեր հաջորդ վարչապետն անկոտրում մարդ է․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Ներկայացնեմ մեր տնտեսական հինգ քայլերից հինգերորդը. Հարություն ՄնացականյանԿարո՞ղ եք վերջապես հանգիստ մնալ և մեր պետությանը ոչ մի վնաս չտալ. Էդմոն ՄարուքյանUcom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը Վստահությամբ կարող եմ ասել՝ հայ կինը յուրահատուկ է. նա ընտանիք ստեղծող, պահող և ամրապնդող մեծ ուժ է. Գագիկ ԾառուկյանԵրբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Վարձով կացարանից դեպի սեփական օջախ. Սամվել Կարապետյանի 20 հազար մատչելի բնակարանի ծրագիրը Պետության պարտքը պետք է լինի հոգ տանել մեր մեծերի մասին. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու է Փաշինյանի քարոզարշավը ձախողվում, և թե ինչպիսի իշխանություն է մեր ժողովրդի առողջ դատող մեծամասնությունը ցանկանում տեսնել նրա փոխարեն. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն չի ծրագրում հարվածներ հասցնել Իրանի նավթային արդյունաբերությանը. Էներգետիկայի նախարարԻսրայելը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց