Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Քաղաքացիական պայմանագիրը» պարտավոր է ցույց տալ նաև ընդդիմության սխալները. Սասուն Միքայելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի՝ իրենք պարտավոր են ժողովրդին ցույց տալ բացի իշխանության, նաև ընդդիմության սխալները, որպեսզի նորմալ ընդդիմադիր ուժ դառնան: Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե պատրաստվում են նաև դառնալ ընդդիմության ընդդիմությունը, ասաց, որ չեն պատրաստվում երկար ժամանակ ընդդիմություն մնալ:

«Ընդդիմություն կարաս մի որոշ ժամանակ մնաս. կա՛մ քայլ պետք է անես, կա՛մ հետ  քաշվես, բայց տարիների ընթացքում չի կարելի ժողովրդին ասել՝ աշուն կանենք, գարուն կանենք, հետո թողնեն գնան տուն, հետո գան նորից վերակենդանանան: Էսօրվա վիճակի համար պատասխանատու է նաև այս տարիներին ձևավորված ընդդիմությունը, որ չկարողացավ իր նպատակի գագաթնակետին հասնել»,-ասաց նա:

Հարցին, թե պատրաստվում են հանրահավաքներ անցկացնել, նա պատասխանեց. «Այ բալամ, որ գա ժամանակ, ոչ միայն հանրահավաքներով, այլ նորմալ կպայքարենք: Երբեք ժողովրդին չենք տանի հուսախաբության, որ հանենք փողոց ասենք՝ վաղը չէ մյուս օրը էս իշխանությունը հեռանալու է: Ես հոգնել եմ ու ներվայնանում եմ, որ տենց բաներ են ասում, որովհետև չի կարելի ժողովրդի հետ սենց վարվել: ժողովուրդը արդեն հոգեխանգարման մեջ է՝ թե՛ իշխանության ձեռը, թե՛ որոշ ընդդիմության ձեռը»:

Սասուն Միքայելյանը լրագրողներին ևս մեղադրեց երկրում տիրող իրավիճակի համար:
«Դուք էլ՝ լրագրողներդ էլ, մեծ մեղքի բաժին ունեք: Գնացե՛ք մեղքի թողություն արեք, եկե՛ք համախմբվեք, նորմալ լրատվությո՛ւն տվեք ու երկիրը փրկե՛ք»,-ասաց նա:

Հարցին, թե ներկա ռեսուրսներով կարո՞ղ է «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանափոխություն անել, Սասուն Միքայելյանը պատասխանեց, թե ներկա ռեսուրսներով գնում են դեպի ժողովրդավարարացում ու մարդիկ հասկանան, սա ուժ է, որը չի եկել իշխանություն ու աթոռներ զավթի և խաբի ժողովրդին:

«Մեր կառույցում ընենց մարդիկ են, որ իրենց կյանքի ընթացքում ապացուցել են՝ ով են: Հիմա գնահատականը բոլոր ժամանակներում պետք է ժողովուրդը տա: Էրեխեք ես ո՛չ պաշտոն եմ ուզում, ո՛չ էլ: Ես կգնամ իմ տուն, իմ հայաթ, տանտեղին: Ես 25 տարեկանից զենք եմ վերցրել մինչև հիմա ամեն ինչի մեջ եմ: Ես էս երկրի համար գործ չեմ արել, որ մի քանի հոգի գան ժողովրդի արյունը խմեն, խի՞ տանք, ո՞վ են եղել»:

Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցությանը, ապա Սասուն Միքայելյանն ասաց, որ կպատասխանի պարզ. «Ես հիմիկվա ուժերի վրա հույս չեմ դնում, եթե նորերը կծնվեն, գուցե համագործակցենք»:

 

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ