ID քարտերով, կենսաչափական քարտերով քվեարկելու ձեռքը կրակն են ընկել մեր ժողովուրդը
ԲԼՈԳՎահագն Սարոյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է.
ID քարտերով, կենսաչափական քարտերով քվեարկելու ձեռքը կրակն են ընկել մեր ժողովուրդը, հիմա էլ խորհրդարանում իրար հերթ չեն տալիս մեխանիզմների քննարկման ու ֆանտաստիկ մեխանիզմներ առաջարկելու հարցում: Ինչ բարդ բան է քվեարկելուց հետո հավաքել այդ քարտերը առավոտյան բաժանել, ոչ թանաքի խնդիր կլինի, ոչ «պեչատելու», ոչ էլ հնարավոր կեղծիքի մասին աղաղակելու....
Ուղղակի անհրաժեշտ է յուրաքանչյուր հանձնաժողովի կազմում ընդգրկել անձնագրերի և վիզների վարչությունից մեկ աշխատակից, այնուհետև այդ քարտերով քվեարկող քաղաքացիները կքվեարկեն վերջում ընտրաթերթիկը արկղի մեջ գցելուց հետո քարտը կհանձնեն այդ աշխատակցին, ու կգնան, իսկ առավոտյան կստանան իրենց անձնագրերը:
Բարդ բան չէ...



